Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կներկայացվի երկրի «Դիմադրողականության պլանը»

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Ուկրաինայի իշխանություններն աշխատում են պատերազմի ժամանակ երկրի գործողությունների ներքին՝ «դիմադրողականության պլանի» վրա: Այդ մասին նախօրեին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իսկ նրա գրասենյակը ծրագրի որոշ մանրամասներ է հրապարակել։

Հայտարարության մեջ ասվում է, որ շարունակում են աշխատել՝ նախապատրաստելու ներքին «Դիմադրողականության պլանը»՝ այն, ինչ անհրաժեշտ է, որ Ուկրաինան կանգուն մնա։ Օրինակ՝ այն ներառելու է մշակութային ինքնիշխանությունը, որը վերաբերում է Ուկրաինայի մշակութային ժառանգությանը, ժամանակակից մշակույթին, մշակութային դիվանագիտությանը, ուկրաինական բովանդակության արտադրությանը:

Նշվում է, որ լինելու է ներքին անվտանգության կետ, որը ենթադրում է անվտանգություն ամբողջ երկրում, յուրաքանչյուր շրջանում, յուրաքանչյուր համայնքում:

Արդեն մշակված են կետեր էներգետիկայի հետ կապված, ինչպես նաև զենքի վերաբերյալ, մասնավորապես, արտադրությունը և համագործակցությունը գործընկերների հետ։

«Ընդհանուր առմամբ, կա 10 կետ, որոնք կներկայացվեն հաջորդ շաբաթ, և յուրաքանչյուր կետի համար Ուկրաինայի քաղաքացիական հասարակության հետ միասին, բոլորի հետ միասին, ովքեր պատրաստ են այն համալրել ռացիոնալ գաղափարներով, կպատրաստենք հիմնարար, դոկտրինալ փաստաթուղթ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկրի ներքին հնարավորություններն ուղղվելու են հանուն Ուկրաինայի հաղթանակի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի