Պենտագոնը խոստովանել է, որ հետազոտել է չբացահայտված թռչող օբյեկտի բեկորներ․ ՖՈՏՈ․ Daily Mail

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

Պենտագոնը խոստովանել է, որ իր տրամադրության տակ ունեցել ու հետազոտել է չբացահայտված թռչող օբյեկտ։ Այս մասին հայտարարել է հետազոտող Էնթոնի Բրագալիան, ով ստացել է ավելի քան 150 էջանոց տեքստ ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետաքննչական վարչությունից՝ ի պատասխան իր եռամյա վաղեմության հայցին, որը արվել էր տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան, գրում է բրիտանական Daily Mail-ը։

Հետազոտողը խնդրել էր վարչությանը իրեն տրամադրել տեղեկություններ կառավարության ձեռքի տակ գտնվող  չբացահայտված անօդաչու թռչող սարքերի բեկորների կառուցվածքի ու հատկության մասին։

Ինչպես իր UFO Explorations բլոգում պատմել է Բրագալիան, երկրի իշխանությունների կողմից տրամադրված զեկույցում բազմիցս հիշատակվում է «առաջադեմ տեխնոլոգիաների մասին», որը կապված է «նիթինոլ» անվամբ նյութի հետ։ Այն նկարագրվում է որպես համաձուլվածք, որն ունակ է վերականգնել իր ձևը։ Գերատեսչության զեկույցի որոշ էջերում նշվում է, որ Պենտագոնը ուսումնասիրել է բժշկական նպատակներով «նիթինոլը» մարդու օրգանիզմում ներմուծելու հնարավարությունը։

Բրագալիայի խոսքով՝ «նիթինոլի» հատկությունները նման են մետաղի հատկությանը և օժտված է հիշողության ազդեցությամբ, որը հայտնաբերվել  է Նյու-Մեքսիկո նահանգում ՝ Ռոզուելեի մոտերքում, 1947 թվականի չբացահայտված թռչող օբյեկտի կործանման վայրում։

Բեկորները, որոնք մնացել են կործանումից հետո, տեղափոխվել են Գրին շրջանում գտնվող Ռայթ-Ֆիլդ ռազմաբազա։

Ռոզուելեի սեպտեմբերյան վթարից հետո օդային հետախուզության գեներալ Ջորջ Շուլգենը  հայտարարել է, որ թռչող ափսեների կառուցման  համար օգտագործվում են նյութեր, որոնք ամենայն հավանակնության կազմված են «բաղադիր կամ շերտավոր կոնստրուկցիաներից` օգտագործելով մետաղների և պլաստմասսայի տարբեր համակցությունները»։

1960-ականներին հետազոտող Քևին Ռենդլիի հետ ձայնագրված զրույցի ընթացքում գեներալ Արթուր Էքսոնը նկատել է, որ աղետի վայրում ուսումնասիրված բեկորները բաղկացած են «հատուկ մշակված» տիտանից:

Զեկույցում նաև նշվում է տեխնիկապես բարդ նյութի մասին, որն անվանվում է «մեթանյութեր», քանի որ կազմված են մի քանի էլեմենտներից, այսինքն նյութը կարող է բաղկացած լինել մետաղի ու պլաստիկի մի քանի շերտերից։

«Չնայած զեկույցի մանրամասների մեծ մասը խմբագրվել է, սակայն կարելի է եզրակացնել, որ նկարագրված տեխնոլոգիաները բառացիորեն ներկայացնում են քվանտային թռիչք` մարդուն հայտնի բոլոր առկա նյութերի հատկություններից այն կողմ », – գրել է Բրագալիան իր բլոգում:

Տաթև Ֆռանգյան