2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Լուրեր

15.05.2024 | 21:30
Առարկություն չունենք «Գոյ»-ի` մասնավոր թատրոնի կարգավիճակով գործելու վերաբերյալ. ԿԳՄՍ փոխնախարար
15.05.2024 | 21:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2024 | 21:17
Աշխատավարձն Աղազարյանի եկամտի միակ աղբյուրն է
15.05.2024 | 21:03
ԱԳՆ-ը՝ Վրաստան այցելող զբոսաշրջիկների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
15.05.2024 | 20:59
Թուրքիայում 16-ամյա աղջկա են ձերբակալել Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցնելու համար
15.05.2024 | 20:48
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվում են. փոխվարչապետի գրասենյակ
15.05.2024 | 20:45
Խաչատուր Սուքիասյանն ավտոմեքենա չունի
15.05.2024 | 20:38
Տուն եմ ուզում գնամ, ոստիկանները չեն թողնում. քաղաքացիների տեղաշարժը ժամեր շարունակ սահմանափակվել էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 20:30
ԱԺ ընդդիմությունը ՌԴ ցուցումով բախումներ է փորձում ստեղծել, պատերազմ բերել ՀՀ-ի ներս․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 20:20
Արեգնազ Մանուկյանը չունի անշարժ գույք, բանկային ավանդ ու վարկ
15.05.2024 | 20:07
Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցությունը զարգացման զգալի ներուժ ունի. Վալդիս Դոմբրովսկիս
15.05.2024 | 19:54
ԶՈՒ-ում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները
15.05.2024 | 19:39
Տավուշի թեմի առաջնորդի ղեկավարած շարժումը շարունակվում է. ՈՒՂԻՂ
15.05.2024 | 19:35
Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին
15.05.2024 | 19:24
Սլովակիայում հայտնել են մահափորձից հետո վարչապետի առողջական վիճակի մասին
Բոլորը

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019 թվականի մայիսին դիմել է ՀՀ կառավարությանն ու Կառավարության պահուստային ֆոնդից մեկ տարվա համար Լևոն Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ նախատեսված համակարգչի և որոշ այլ ծախսերի համար: Այս մասին տեղեկանում ենք 2019-ի բյուջեի կատարողականից:

ՀՀ կառավարության՝ ՀՀ Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 3-ին ընդունած որոշման մեջ էլ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)» :

Որոշում է կայացվել նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիշեցնենք, երեկվանից լուրեր էին շրջանառվում՝ հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո:

 

Ըստ մեր աղբյուրների Արոնյանի կողմից ԱՄՆ մեկնելու հարցն իսկապես քննարկվել է ու այն չի բացառվում, այդուհանդերձ հայ գրոսմայստերը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել շրջանառվող խոսակցությունները: Արդյոք նման որոշման պատճառը Կառավարության կողմից ցուցաբերած ոչ բավարար աջակցությու՞նն է, թե՞ կան նաև այլ պատճառներ, դժվար է ասել: Ամեն դեպքում, ՀՀ շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի փոխանցմամբ, Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ: