ԱԺ ընդդիմությունը ՌԴ ցուցումով բախումներ է փորձում ստեղծել, պատերազմ բերել ՀՀ-ի ներս․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության հետձևավորեց Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։ Առաջնահերթ նպատակ է հայտարարվում «Հայաստանի անկախության և ինքնիշխանության կայացման, եվրոպական ինտեգրման գործը, որը տեսնում են Հայաստանի արևմտյան քաղաքականության ուժգնացման՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ»։

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ սա նախընտրական դաշինք չէ․ «Այս դաշինքը ռազմավարական է և բոլոր տարաձայնություններով ու նպատակներով հանդերձ՝ կա մեկ մարտավարական խնդիր, որը մեզ միավորում է։ Եթե մեկ խոսքով, ապա դա եվրաինտեգրման գաղափարն է։ Մենք բոլորս համաձայն ենք մեկ գաղափարի շուրջ՝ մեր ազգի և պետության առջև ծառացած խնդիրների մեծ մասը ունեն մեկ լուծում, և դա եվրաինտեգրումն է»։

Տիգրան Խզմալյանը չի էլ թաքցնում, որ այս նորաստեղծ դաշինքի մրցակիցը քաղաքացիների մի մասի ընկալմամբ՝ պրոռուսական համբավ ունեցող ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն են։ Նրանց Եվրոպական կուսակցության նախագահը մեղադրեց Հայաստանի եվրաինտեգրմանը խոչընդոտելու և երկիրը ռուսական ազդեցության ոլորտում պահելու ծրագիր սպասարկելու մեջ։

«Հայաստանի նախկին 3 նախագահները միավորվել են ՀՀ-ն ՌԴ-ի գաղութ դարձնելու և եվաինտեգրումից հետ պահելու նպատակով։ ԱԺ-ի ընդդիմությունը ՀՀ-ն դնում է ՌԴ-ի լծի տակ, մինչդեռ մենք պնդում ենք՝ ՀՀ-ն պիտի ԵՄ-ին անդամակցի, և այդ հարցում ժողովուրդը աջակցում է մեզ»։

Տիգրան Խզմալյանը պնդեց նաև, որ ՌԴ-ն այսօր բախումներ է հրահրում ՀՀ-ում, ինչը եթե տեղի ունենա, կարող է մահաբեր լինել  պետականության համար։ Նրա ընկալմամբ՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցում է, որ ՌԴ-ն սպառնալիք է ՀՀ-ի անկախությանը և ինքնիշխանությանը, և չի գնում այդ բախումներին մասնակցելու ճանապարհով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան