Մինչև 1 մլն դրամի տուգանք. ի՞նչ է նախատեսվում «Իմ քայլի» հեղինակած նոր օրենքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Լրատվամիջոցներին կարգելվի տերեգրամյան ալիքներին, ֆեյսբուքյան էջերին և այլ սոցիալական ցանցերին հղում տալովս տեղեկություններ հրապարակել, եթե անհայտ է այդ հարթակի սեփականատերը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության վեց պատգամավորներ, որոնցից չորսը նախկին լրագրողներ են, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ են նախաձեռնել, որի արդյունքում արգելվելու է անանուն աղբյուրներին հղում անելը: Նախաձեռնության հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը, հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը, ասաց՝ ցանկանում են լրատվական դաշտը մաքրել ոչ լրատվական կազմակերպություններից:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունն աղմկոտ քննարկումների առիթ է դարձել։ Լրագրողները մտահոգված են, որ զրկվելու են օրենքով սահմանված կարգով անանուն աղբյուրներին հղում կատարելով՝ տեղեկություններ հրապարակել:

Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ խոսքը համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի, համացանցային կայքի, հավելվածի օգտահաշվի կամ ալիքի մասին է, որոնց տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հեղինակը նախագծի անհրաժեշտությունը բացատրում է սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացմամբ և դրանց անվերահսկելիությամբ, որոնք, նրա համոզմամբ, տեղեկատվություն սպառողների համար ռիսկեր են առաջացնում, բացի այդ՝ սպառնում են ազգային անվտանգությանը: Օրենքն ընդունվելուց հետո, կարգը խախտելու դեպքում, լրատվամիջոցները կտուգանվեն:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը ասում է՝ իշխանական խմբակցությունը նման կարգավորման անհրաժեշտություն տեսնում է, քանի որ սկսել են ոչ հավաստի տեղեկություններ տարածել իշխանական էլիտայի մասին: Ըստ Սամսոնյանի՝ նման անանուն հարթակները, որոնք կառավարվել են իշխանությունների կողմից, թիրախավորել են նաև ընդդիմությանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ կարծում է, որ իշխանություններն ամեն օր տարբեր տեղեկություններից կաթված են ստանում, ուստի որոշել են այսպիսով լրատվական դաշտը վերահսկել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում իշխանական խմբակցության նախաձեռնությունն անհեթեթություն որակեց: Նրա խոսքով՝ արդյունավետության և իրավունքի տեսակետից նախագիծն իր համար ընդունելի չէ:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների մյուս մասը վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության պահանջին: Լրատվամիջոցները, մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր են լրատվամիջոցի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին՝ ըստ աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ՝ հինգ առավել խոշոր գովազդատուների և հովանավորների մասին: Կարգը խախտելու դեպքում լրատվամիջոցը կտուգանվի մինչև մեկ միլիոն դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան