Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՄԻՊ

Լուրեր

07.05.2024 | 19:50
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
07.05.2024 | 19:42
Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը
07.05.2024 | 19:30
Փաշինյանը հակառուս է խաղում, բայց իրագործում է ՌԴ-ի և Ադրբեջանի ցանկացած պահանջ․ կասկածում եմ, թե միջանցքը կարմիր գիծ է․ Արամայիս Աղաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 19:24
Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր
07.05.2024 | 19:16
Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
07.05.2024 | 19:09
 Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի կողմից․ լրագրողական մի շարք կազմակերպությունների  հայտարարությունը
07.05.2024 | 18:52
Գարեգին 2-րդ կաթողիկոսը մայիսի 9-ին կմիանա՞ Տավուշից եկած երթի մասնակիցներին․ Մայր Աթոռի արձագանքը
07.05.2024 | 18:44
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
07.05.2024 | 18:39
Պուտինի երդմնակալությանը մասնակցել են ԵՄ վեց երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի և Սլովակիայի ներկայացուցիչները
07.05.2024 | 18:30
Ժողովուրդը մեր հոգևոր դասին ընդունում է միայն որպես մեռել թաղողներ․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 18:24
Մեր ժողովրդին հորդորում ենք արդար մտահոգություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել զսպվածություն․ Մայր Աթոռի հայտարարությունը
07.05.2024 | 18:19
Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
07.05.2024 | 18:16
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
07.05.2024 | 18:08
Փաշինյանը՝ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու մասին, Զելենսկիի դեմ մահափորձ են ծրագրել․ ԼՈՒՐԵՐ
07.05.2024 | 17:57
Չեխական ընկերությունն Ադրբեջանին ավելի քան 70 միավոր DITA ինքնագնաց հաուբիցներ կմատակարարի
Բոլորը

Ադրբեջանի նախագահը (և իշխանության մյուս մարմինները) ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․ «Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը:

Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ՝ օրինակ 2020թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է…այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն):

Այսինքն՝ ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:

Ավելին, այդ ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի:

Ստորև հրապարակում եմ մի քանի ապացույց, իսկ մնացած մասն արտացոլված է Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում»,- գրել է նա: