Պուտինի երդմնակալությանը մասնակցել են ԵՄ վեց երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի և Սլովակիայի ներկայացուցիչները

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հինգերորդ արարողությանը Կրեմլում ներկա են եղել Եվրամիության վեց երկրների ներկայացուցիչներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով միջոցառման մասնակիցների ցուցակը։

Այսպես, ըստ հրապարակման, երդմնակալությանը ներկա են եղել ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հունգարիայից, Սլովակիայից, Հունաստանից, Մալթայից և Կիպրոսից։ Արարողության նախօրեին Բելգիան նույնպես պատրաստվում էր ներկայացուցիչ ուղարկել Կրեմլ, սակայն մայիսի 7-ի առավոտյան հայտնի դարձավ, որ երկիրը ներկայացված չի լինի երդմնակալությանը, հայտնել է ԵՄ դիվանագիտական շրջանակներում աղբյուրը։

Reuters-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն ու ԵՄ երկրների մեծ մասը որոշել են բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը, սակայն ԵՄ յոթ երկրներ կուղարկեն իրենց ներկայացուցիչներին։ Գործակալությունը նշել է այդ երկրներից միայն երեքի անունը՝ Ֆրանսիա (ի դեմս Մոսկվայում երկրի դեսպան Պիեր Լևիի), Հունգարիա և Սլովակիա։

Այսօր՝ մայիսի 7-ին Կրեմլում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, որը, ըստ ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների, հաղթել է մարտին ՌԴ-ում և Ուկրաինայի բռնակցված տարածքներում կայացած նախագահական ընտրություններում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի մասնակցել Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը։