Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին այսօր հրաձգությունը տեղի է ունեցել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։

«Ղրղզստան-Տաջիկստան պետական սահմանի հատվածում հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել»,- ասել է մամուլի կենտրոնի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ մոտավորապես ժամը 12։20-ին Լեյլեկի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ Ղրղզստանի սահմանապահ պարեկը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք Ղրղզստանի տարածքում սահմանային գծից 250-300 մետր հեռավորության վրա անասուն են արածեցրել:

«Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են Ղրղզստանի տարածքը լքելու՝ սահմանապահների պահանջը, ավելին, նրանք սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։ Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են Տաջիկստանի տարածք»,- նշել են սահմանային ծառայությունից։