Փաշինյանը հակառուս է խաղում, բայց իրագործում է ՌԴ-ի և Ադրբեջանի ցանկացած պահանջ․ կասկածում եմ, թե միջանցքը կարմիր գիծ է․ Արամայիս Աղաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանազատման «90 տոկոսն արդեն արված է», սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ՀՀ համար, նշեց գործադիրի ղեկավարը․ «Այս պահի դրությամբ աշխատանքի մեծ մասն արված է արդեն՝ 90 տոկոսն արդեն արված է, և ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ: Միայն Կիրանցի և Ոսկեպարի խնդիրը չենք լուծում, այլ՝ ՀՀ-ի։ Գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անտրամաբանական, անիրագործելի դարձնել պատերազմը։ Պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»։

«Մարտական եղբայրության» անդամ Արամայիս Աղաբեկյանը Factor TV-ին տված հարցազրույցում անհամաձայնություն է հայտնում այս գաղափարի հետ։

«Ի սկզբանե այդ գնահատականը մանիպուլյատիվ է, որովհետև հարցն այդ չորս գյուղերի կամ սահմանագծում-սահմանազատում անելու մեջ չէ։ Երբ տեղափոխվում ենք այդ հարթություն, խաղում ենք իր խաղի կանոններով։ Առանց խաղաղության պայմանագրի սահմանազատման-սահմանագծման գնալը և դա ներկայացնելը որպես մեծ հաղթանակ, միանշանակ մանիպուլյատիվ է»,- ասում է նա։

Ըստ Արամայիս Աղաբեկյանի՝ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Հայաստանի պետականությունը, և ոչ մի սահմանազատում չի կասեցնի նրա և Ռուսաստանի այդ ծրագիրը։ Նա ՀՀ-ն Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կիսելու վտանգ է տեսնում։ Ըստ նրա՝ հաջորդ պատերազմը կարող է սադրվել «Զանգեզուրի միջանցք» ստանալու նպատակով։

Արամայիս Աղաբեկյանը պնդեց, որ իրավիճակի լուծումը Հայաստանի միլիտարիզացիան և պատերազմին պատրաստվելն է։ Նա խոսեց նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա ղեկավարած գործընթացների, ընդդիմադիր ուժերի՝ այդ գործընթացին ներգրավված լինելու, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի և ԼՂ-ի կոնֆլիկտի համատեքստում եղած հանրային բանավեճերի, Պուտինի և Փաշինյանի՝ Մոսկվայում ծրագրված հանդիպման և դրանից սպասվող արդյունքների, այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան