Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հաղորդում էր ստացվել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնից իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1941 թ. ծնված Մարսիկ Հ.-ի դիակը: Հաղորդվել էր նաև, որ դիակի վրա առկա է գանգուղեղային վնասվածք, ինչի վերաբերյալ մահացածի 56-ամյա որդին հայտնել էր, որ մայրը ապրիլի 20-ին տանն ընկել է՝ ստանալով նշված վնասվածքը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Տարոնի բաժնում փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Լոռու մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մայիսի 6-ին ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 83-ամյա մոր հետ համատեղ բնակվող 56-ամյա որդին ապրիլի 19-ի գիշերը բութ կոշտ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական կարևորագույն օրգան համարվող գլխին, ինչի հետևանքով ապրիլի 28-ին նա հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:

56-ամյա տղամարդը կալանավորվել է:

Քրեական վարույթը շարունակվում է: