Գնաճից գերեվարվածները. հայկական պարադո՞քս, թե՞ անխուսափելի իրականություն

Լուրեր

16.01.2025 | 22:48
Factor TV-ի արձանագրումից հետո ՆԳՆ-ում կարմիր բերետավորին առնչվող ծառայողական քննություն է սկսվել
16.01.2025 | 22:44
«Թուրքական ավիաուղիներ»-ը հունվարի 23-ից վերսկսում է թռիչքները դեպի Սիրիա․ Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքն արգելված է
16.01.2025 | 22:28
Հյուսիսային Կորեան բացել է սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
16.01.2025 | 22:14
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
16.01.2025 | 21:59
Թրամփի թիմը մտադիր է Ուկրաինայում խաղաղության հասնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օգնությամբ
16.01.2025 | 21:43
ՀՀ առաջին կին բանտապետը․ կդիմադրի՞ համակարգը նոր ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 21:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2025 | 21:23
Բայրամովը հայտարարել է, որ «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»
16.01.2025 | 21:10
Քննարկվել է ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողության հարցը
16.01.2025 | 21:00
Լավրովն ասաց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա․ դա ուղերձ է Բաքվին՝ կարող եք մտնել, 2-3 կմ այս կողմ, այն կողմ․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 20:49
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ
16.01.2025 | 20:43
Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ կապված է նավթի և գազի պաշարների հետ․ Politico
16.01.2025 | 20:28
ՄԻԵԴ-ը Վրաստանի կողմից Բաքվին ադրբեջանցի լրագրողի արտահանձնումը կասեցնող միջանկյալ միջոց է ընդունել
16.01.2025 | 20:13
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել
16.01.2025 | 20:00
ԱՄՆ-ի նոր վարչակազմը Ալիևին պատժամիջոցների ուղերձ պիտի տա՝ ՀՀ-ի դեմ հարձակումը կանխելու համար․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ՀՀ ԱՎԾ 2018թ.-ի հունվարի 10-ի հաղորդագրության` 2017թ.-ի հունվար-դեկտեմբերին 2016թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.0%, այդ թվում` սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 104.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.2%, ծառայությունների սակագներինը՝ 98.7%: Կոպիտ համեմատությամբ ստացվում է, որ եթե նախորդ տարի,  ծախսելով 100 հազար դրամ, գնում էինք որոշակի ապրանքներ,  հիմա այդ նույնը կարող ենք գնել ընդամենը 101 հազար դրամով: Սակայն շատերն այդ հանգամանքին կվերաբերեն թերահավատորեն և դա ունի իր օբյեկտիվ բացատրությունը:

Սպառողական գների ինդեքս 2017թ.-ի հունվար-դեկտեմբերը 2016թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ

Փորձենք կառուցել այն գործոնների շղթան, որոնց արդյունքում ՀՀ-ում գներն աճում են:

Առաջին գործոն` միջազգային գներ: Միջազգային գնային տատանումները, որոնք հատկապես պայմանավորում են ներմուծվող ապրանքների գների աճը, բավականին մեծ ազդեցություն ունեն ՀՀ տնտեսության վրա: Այսինքն` 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում դեպի ՀՀ ներմուծումն աճել է 28%-ով, հետևապես, եթե արտաքին աշխարհից եկող գնաճային ճնշումներ կան, ապա ներմուծման ծավալների ավելացման հետ դա ավելի արտահայտիչ պետք է դառնար: Սակայն ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ ըստ «Արժույթի միջազգային հիմնադրամի 2017թ.-ի հոկտեմբերի Համաշխարհային տնտեսության տեսլականը» զեկույցի՝ 2017թ.-ին զարգացած երկրներում սպասվում է ընդամենը 1.7%, իսկ զարգացող երկրներում՝ 4.2% գնաճ: Ի դեպ, զարգացած երկրների համար այս գնաճը վերջին 10 տարիների ամենացածր գնաճն է:

ԱՊՀ երկրների համար կանխատեսվել է 5.8% գնաճ, իսկ ՀՀ-ի համար 1.9%, որը ևս քիչ թե շատ համընկնում է ԱՎԾ տվյալների հետ: Այսինքն` համաշխարհային գներն, ընդհանուր առմամբ, չէին կարող էականորեն ազդել Հայաստանում գնաճի վրա, քանի որ ցածր են եղել: Սակայն նավթի գների աճը 2017թ.-ին կազմել է 17.4%, իսկ ոչ վառելիքային առաջնային ապրանքներինը՝ 7.1%, այսինքն` Հայաստանում վառելիքի գների աճը կարող է ունենալ որոշակի հիմնավորվածություն:

Սպառողական գների ինդեքսը զարգացած և զարգացող երկրներում 2009-2022թթ.

Աղբյուրը` WEO 2017 October.

Սպառողական գների ինդեքսը զարգացող երկրներում 2009-2022թթ.

Երկրորդ գործոն` ՀՀ մաքսային սահման: Այստեղ կա լուրջ ազդեցության սխեմա. այն է`  ցանկացած անօրինական ներմուծված ապրանք փոխում է գնագոյացման ողջ համակարգը, ոչ միայն հանգեցնում է մրցակիցների վերացման և ներմուծման գերկենտրոնացման, այլ նաև ներմուծողի համար ապահովում է գերշահույթ: ՀՀ մաքսային սահմանի վրա բախվում են մի շարք իրականություններ, քանի որ ԵՏՄ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության ամենասերտ հարաբերություններն ու  կարգավորումները միասնական մաքսային օրենսգրքով են, ԵՄ-ի հետ նոյեմբերից սկսած գործում են խաղի այլ կանոններ, իսկ երրորդ երկրների հետ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում ձեռք բերված համաձայնություններն են: Դեռ ավելին, առկա են ներմուծման գների հաշվարկման կամ մաքսազերծման 6 մեխանիզմներ կամ մոտեցումներ, որոնց ընտրողական կիրառությունը շատ դեպքերում դժգոհությունների առիթ է հանդիսանում:

«Գլոբալ Ֆայնենշլ Ինթեգրիթի» կազմակերպության հաշվարկներով՝ ՀՀ մաքսային սահմանով 2005-2014թթ. ընթացքում ՀՀ անօրինական առևտրի՝ առանց «ինվոյսի» կամ հայտարարագրման, արտահոսքը կազմել է 7-19% կամ 3.3-9.1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ անօրինական առևտրի ներհոսքը կազմել է 6-13% կամ 2,9-6.2 մլրդ ԱՄՆ դոլար: Այսինքն` սա լրջագույն գործոն է գնագոյացման շղթայում և ցանկացած ստվերից դուրս բերված ներմուծում հանգեցնելու է գնաճի /այս թեմային մանրամասն անդրադարձը:

Միայն 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում ՀՀ-ում ակցիզային հարկի հավաքագրումները 53.6 մլրդ դրամից հասել են 73.7 մլրդ դրամի՝ աճելով 37.6%-ով, իսկ շրջանառության հարկն աճել է 120.1%-ով: Թվում է թե, դա ինչ կապ ունի գնաճի հետ, բայց կապն անմիջական է: Սա ոչ այլ ինչ է, քան ստվերից դուրս բերված ձեռնարկությունների մի ամբողջ բանակ, քանի որ իրականում  բնակչության կյանքի որակը կամ բարեկեցությունը էականորեն չի բարձրացել` նման մեծ ծավալով շրջանառություն և ակցիզային հարկ վճարելու համար:

Հաշվի առնելով նաև ՀՀ մաքսային սահմանին առկա մաքսազերծման համար կատարվող օրենքով սահմանված տարբեր վճարները և հարկերը՝ ներմուծող ապրանքների մաքսային արժեքն ավելանում է գրեթե 30%-ով: Դեռ ավելին՝ ԵՏՄ կարգավորումներն առաջիկայում ազդելու են ևս 800 ապրանքների գների վրա և արդյունքում ներմուծումն աճելու է ավելի արագ տեմպերով, քան արտահանումը, իսկ ՀՀ ձեռնարկությունների մրցակցային դիրքերը թուլանալու են:

Ակցիզային հարկ 2017թ.-ի հունվար-նոյեմբերը 2016թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ

Երրորդ գործոն` մեծածախ գներ: Այս փուլը սկսվում է մաքսազերծված ապրանքների մեծածախ շուկա մտնելու ընթացքում: Եթե, օրինակ, խոշոր սուպերմարկետների որոշ ցանցեր իրենք են ներմուծում իրենց համար անհրաժեշտ ապրանքները, վերջիններս ստանում են լուրջ մրցակցային առավելություն, քանի որ գրեթե մեծածախ գներով կարող են ապրանքները վաճառել: Սակայն գերշահույթ ստանալու ակնկալիքը վերջիններիս վարքագիծը փոխում է, քանի որ գերշահույթ ստացող անօրինական ու օրինական ներմուծողների մեջ է սկսվում գնային մրցակցային պայքարը կամ փոխհամաձայնությունը՝ գին թելադրելու համար: Բնական է, որ այստեղ շահում են անօրինական ներմուծողները, որոնք  ստանում են շատ ավելի մեծ շահույթ, քան օրինական ներմուծողները: Այս փուլում ևս ապրանքի գինը կարող է բարձրանալ գրեթե 30%-ով:

Չորրորդ գործոն` մանրածախ գներ և միջնորդներ: Բնականաբար մեծածախ ներմուծման կետերից նաև տեղի է ունենում մանրածախ ապրանքային բաշխում և հասկանալի է, որ շատ կրպակներ, փոքր խանութներ, որոնք հնարավորություն չունեն ներմուծել,  ստիպված են ձեռք բերել խոշոր ներմուծողներից, որոնք արդեն իսկ շուկայում գին են թելադրում, իսկ այս փուլում ևս ապրանքների գինը կարող է աճել 10-30%: Խոսել այն մասին, որ փոքր կրպակները կամ խանութները կարող են ունենալ մրցակցային առավելություն կամ գնագոյացման ժամանակ էական ազդեցություն, իրատեսական չէ:  Վերջիններս հանդիսանում են խոշոր խաղացողների խաղի շարունակողը` փորձելով ստանալ իրենց շահույթի փոքր մասնաբաժինը: Գրեթե նմանատիպ դեր ունեն նաև տարբեր միջնորդ վաճառողները, որոնք, իհարկե, շուկայում եղանակ ստեղծել չեն կարող: Հայաստանում 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում ներքին առևտրաշրջանառությունն աճել է 14.4%-ով, իսկ դա փաստում է, որ կամ կյանքի որակն է բարձրացել /ինչը, մեղմ ասած, տեսանելի չէ/, կամ ստվերից շրջանառություն է դուրս բերվել հարկայինի կողմից:

Հինգերորդ գործոն` պետական մարմիններ: Պետական կառավարման մարմինների դերը շուկայական տնտեսության պայմաններում սահմանափակվում է խաղի կանոններ սահմանելով և դրանց կատարման ընթացքը վերահսկելով, սակայն եթե պետական կառավարման մարմինները նման նպատակ հետապնդելու մեջ իրենց վերապահված դերը չեն կատարում,  ամեն ինչ փոխվում է: ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի կարգավորման խնդրի լուծումը կարող է իրականացվել տնտեսության մեջ դրամի քանակության կրճատմամբ, այսինքն` եթե մարդիկ գումար քիչ ունենան,  գնումները կկրճատվեն, ինչի արդյունքում վաճառողները գները կիջեցնեն և գնաճ չի լինի. սա հայտնի զսպողական քաղաքականությունն է:

Արդյո՞ք գնաճով, այնպես ինչպես մտահոգված է ՀՀ կառավարությունը, մտահոգված է նաև Պետական եկամուտների կոմիտեն. այս հարցի պատասխանն է՝ ո՛չ: Բնականաբար վերջինիս ձեռնտու է գնաճը, քանի որ գնաճի արդյունքում հարկային մուտքերն առնվազն ավելանում են, այսինքն` վերջինիս ոչ թե հետաքրքրում է սպառողների բարեկեցությունը, այլ բյուջետային մուտքերի 100% կատարումը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որն, ի դեպ, սուպերմարկետներում մոնիթորինգ  կամ ուսումնասիրություններ է կատարում,  իրականում, շատ դեպքերում ուսումնասիրում է բրգի հատակը, այնինչ` խնդիրները  գալիս են վերևից: Մյուս կողմից հարկային դաշտ բերված ձեռնարկությունները բարձրացնում են իրենց կողմից վաճառվող ապրանքների գները, քանի որ արդեն իսկ դրա համար ունեն փաստաթղթային հիմնավորումներ` կատարված հարկային մուծումների տեսքով, իսկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս պարագայում անզոր է: Եվ այս շրջապտույտը չի դադարում:

Ստացվում է, որ ունենք գնաճով մտահոգվող պետական կառույցներ, լուրջ դեմքով գնաճի մեղմման ուղղությամբ հանձնարարականներ տվողներ, սակայն այդ բեռը միշտ դրված է հասարակ քաղաքացու վրա: Իսկ գնաճի զնդանում գերեվարված բնակչությունն այդ իրականությունից խուսափելու հնարավորություն գրեթե չունի:

Թ. Միքայելյան