Հայաստանից անօրինական ֆինանսական հոսքերը 2005-2014թթ.-ին կազմել են 10 մլրդ 47 մլն ԱՄՆ դոլար. Global Financial Integrity

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապօրինի ֆինանսական հոսքերի վերբերյալ Global Financial Integrity-ի` երկու տարի առաջ հրապարակած զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Պարզվեց` ՀՀ-ից 10 տարվա ընթացքում ապօրինի հանվել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար: Նախօրեին կազմակերպությունը հրապարակել է իր նոր զեկույցը, որի ցուցանիշները ոչ պակաս մտահոգիչ են:

2015թ.-ի դեկտեմբերին 8-ին լույս տեսավ Global Financial Integrity (GFI) կազմակերպության կողմից հրապարակվող Համաշխարհային անօրինական ֆինանսական հոսքերի 2015թ.-ի զեկույցը, որտեղ ամփոփված են 2004-2013 թթ. ընթացքում աշխարհի 149 երկրների ապօրինի ֆինանսական հոսքերի ցուցանիշները:

Ըստ այդ զեկույցի` Հայաստանից ապօրինի ֆինանսական հոսքերը 2004-2013 թթ. կազմել են 9.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հոսքը կազմել է 983 մլն ԱՄՆ դոլար: Միայն 2013թ.-ին ՀՀ-ից անօրինական արտահոսքը կազմել է 1 մլրդ 848 մլն ԱՄՆ դոլար:

Պարզվեց, որ առանց «ինվոյսի» Հայաստանի առևտուրը 2013թ.-ին կազմել է 1 մլրդ 547 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2004-2013թթ. ընթացքում այդ ցուցանիշը համախմբված ձևով կազմել է մոտ 8.7 մլրդ ԱՄՆ դոլար:

2017թ.-ի մայիսի 1-ին Global Financial Integrity (GFI) կազմակերպության կողմից Ֆինլանդիայի կառավարության աջակցությամբ գրեթե մեկ տարի ուշացումով հրապարակվեց մեկ այլ շատ հետաքրքիր զեկույց, որը վերնագրված է «Անօրինական ֆինանսական հոսքերը զարգացող երկրներից և դեպի զարգացող երկրները 2005-2014թթ.» (Illicit Financial Flows to and from Developing Countries: 2005-2014, Global Financial Integrity, April 2017): Այս զեկույցում, ի տարբերություն նախորդների, որոշակի մեթոդաբանական փոփոխություններ են տեղի ունեցել, և եթե նախկինում նշվում էր միայն արտահոսքի վիճակագրությունը, ապա այստեղ անօրինական արտահոսքի հետ մեկտեղ համադրվում են նաև անօրինական ներհոսքի ցուցանիշները: Համադրությունները տարված են ամբողջ երկրի առևտրի, այն է` ներմուծման և արտահնման հանրագումարի և դրա մեջ անօրինական ֆինանսական հոսքերի հաշվարկման տեսանկյունից: Կա նաև մեկ այլ մեթոդաբանական փոփոխություն, եթե նախկինում նշվում էր կոնկրետ անօրինական արտահոսքի ցուցանիշը, ապա այժմ նշվում է որոշակի միջակայք, այն է` նվազագույն և առավելագույն մակարդակները:

 
 

Այսպես, 2005-2014թթ. ընթացքում ՀՀ առևտուրը կազմել է 47 մլրդ 697 մլն ԱՄՆ դոլար, որից անօրինական ֆինանսական արտահոսքը կազմել է վերջինիս 9-21%-ը կամ 4,3-10,0 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է անօրինական ֆինանսական ներհոսքին, ապա այն կազմել է ամբողջ առևտրի 6-13%-ը կամ 2,9-6.2 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ անօրինական ֆինանսական արտահոսքի վատագույն տարին եղել է 2013թ.-ը, քանի որ այդ տարվա ցուցանիշը հասել է 1 մլրդ 620 մլն ԱՄՆ դոլարի: Իհարկե, այստեղ եթե համադրում ենք 2015թ.-ի զեկույցի հետ, նկատում ենք որոշակի տարբերություն, որն էլ մեթոդաբանության փոփոխության կամ ճշգրտումների արդյունք է: Առավելագույն անօրինական ֆինանսական ներհոսք գրանցվել է 2012թ.-ին` 1 մլրդ 23 մլն ԱՄՆ դոլար:

2005-2014թթ. ընթացքում ՀՀ անօրինական առևտրի առանց «ինվոյսի» կամ հայտարարագրման արտահոսքը կազմել է 7-19% կամ 3.3-9.1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ անօրինական առևտրի ներհոսքը կազմել է 6-13% կամ 2,9-6.2 մլրդ ԱՄՆ դոլար: Չհայտարարագրված կամ առանց «ինվոյսի» անօրինական առևտրի ֆինանսական առավելագույն արտահոսքը գրանցվել է 2013թ.-ին` 1 մլրդ 320 մլն ԱՄՆ դոլար, իսկ առանց «ինվոյսի» անօրինական առևտրի ֆինանսական առավելագույն ներհոսքը գրանցվել է 2012թ.-ին` 833 մլն ԱՄՆ դոլար:

Հետաքրքիր փաստ է նաև այն, որ Հայաստանից բավականին շատ արտահոսել է կանխիկ փող կամ զեկույցում օգտագործվող “hot money flows”, որը բառացի նշանակում է «տաք» փողերի հոսք:


Վերոնշյալ աղյուսակից պարզ է դառնում, որ ՀՀ-ից 2005-2014թթ. ընթացքում միայն անօրինական կանխիկ փողերի արտահոսքը կազմել է 960 մլն ԱՄՆ դոլար, այսինքն` մոտ է եղել 1 միլիարդ դոլարի, սակայն հետաքրքիր է նաև ներհոսքի ցուցանիշը, որտեղ ակնհայտ երևում են 2 անօրինական գործարքներ, որոնք կատարվել են 2007թ.-ին` 28 մլն և 2012թ.-ին 191 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, այսինքն` հանրագումարային 219 մլն ԱՄՆ դոլար:
Այս ցուցանիշները կարելի էր համադրել մեր ՀՆԱ-ի հետ, փորձել կապ գտնել մեր բարեկեցության հետ, հաշվարկել մեր 10 տարիների զուտ հետընթացը, համեմատել մեր հարևան կամ գործընկեր երկրների ցուցանիշների հետ, կամ փորձել հասկանալ ազգ, բարեկեցություն, բանակի համար ծախսվող գումարներ, բարոյականություն- ֆինանսներ կապերը: Սակայն այդ գումարները Հայաստանից այլևս անվերադարձ դուրս են հանվել, ինչը բացի ֆինանսական կողմից, ունի նաև լուրջ քաղաքական ասպեկտ. ապօրինի արտահանված միլիոնները լավ գործիք են, որով միջազգային կազմակերպությունները և հզոր երկրները կարողանում են ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա` ցույց տալով վերջիններիս կողմից կուտակված անօրինական գումարների մեծությունը: Իսկ դա բավականին լուրջ խնդիր է, քանի որ փաստացի ստացվում է, որ մենք ունենք դոլարով միլիարդատերեր, որոնք Forbes-ի ցուցակներում չեն հայտնվում: Եվ սա այն պարագայում, երբ մենք ունենք 30%-ից ավելի աղքատություն, իսկ առավել խիստ չափանիշներ սահմանելու պարագայում` առնվազն 60% և ավելի:
 
Երբ հայտնի ֆիլմում մի գյուղից մյուսն էին տանում «Ոսկե ցլիկին»` ասում էին «միլիոնը տարան», բայց երկրի տնտեսությունը դրանից շահում էր, իսկ հիմա միլիոնները վերածվել են միլիարդների, որոնց ապօրինի արտահոսքից երկիրը տարիներով ետ է ընկնում` է՛լ ավելի մեծացնելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին արդեն իսկ ծանրացած 2000 ԱՄՆ դոլարի պարտքի բեռը: