Շվեդիան և Լիտվան աջակցում են Հայաստանին՝ իրականացնելու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Բնակչության պաշտպանության ծրագիրը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Առաջիկա երկու տարիների ընթացքում Շվեդիան և Լիտվան, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ, կհզորացնեն արտակարգ իրավիճակների պատրաստվածության կարողությունները և կնպաստեն կազմակերպության ներսում բնակչության պաշտպանության զարգացմանը. տեղեկացնում են ՀայաստանումԵՄ պատվիրակության լրատվական ծառայությունից:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը   իրականացվում է Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) և Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչության (FRD) կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել աղետների նկատմամբ դիմակայուն և ապահովել տարբեր աղետների ռիսկերի էական նվազեցում մարդկային կյանքերի, երկրի տնտեսության ու համայնքների համար։

Ծրագիրը հիմնվում է երկրների միջև հարաբերությունների ձևավորման հին ավանդույթի վրա և և որոշակի զուգորդում է առաջացնում Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության  մոտ։ 1998թ․ Հայաստանում՝ Սպիտակ ավերիչ երկրաշարժից հետո, որը ուժեղ հարված  հասցրեց երկրին, MSB-ն իրականացրեց իր ամենաառաջին միջազգային փրկարարական առաքելությունը։ Այժմ՝ 32 տարի անց, MSB-ն FRD-ի հետ միասին վերադարձել է Հայաստան՝ շարունակելու համագործակցությունը և ավելի խորացնելու հարաբերությունները։

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գնահատմամբ, խոհրդանշական է Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում այս նոր Թվինինգ ծրագրի մեկնարկի մասին հայտարարել Սպիտակի երկրաշարժի հիշատակման օրը. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում դիմակայունության ամրապնդման և պատրաստվածության բարձրացման ուղղությամբ այս համագործակցության հնարավորությունը մեր շվեդ  և լիտվացի գործընկերների հետ», նշել է գնդապետը։

«Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության  հնարավորությունները զարգացնելու կարևոր գործոն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում բնակչության պաշտպանության  կարևոր բնագավառում  մեկս մյուսից սովորելու և զարգանալու այս գործընթացին», – ասում է Ջոն Անդերսենը՝  Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն, որը Հայաստան է գործուղվել Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալությունից  ծրագրի իրականացումը ղեկավարելու համար։

Թվինինգ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.

  • Բնակչության պաշտպանության իրավական և օրենսդրական շրջանակի բարելավում
  • Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության  բարելավում
  • Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և զարգացումը ապահովելու համար։