Արցախում բախումնավտանգ և սպառնալիքներով լեցուն իրադրություն է ստեղծվել՝ «սիրիականացման» վիճակ է․ Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի հետ

-Ձեր քաղաքական ուժն առաջարկում է ստեղծել ժամանակավոր Կառավարություն՝ նվիրյալներից կազմված։ Քաղաքական ուժերի՝ իրար նկատմամբ անվստահության մթնոլորտում ինչպե՞ս է հնարավոր ստեղծել բոլորին ընդունելի անցումային կառավարություն։

–Հնարավոր չէ մի այնպիսի բան անել, որ բացարձակապես բոլորի համար ընդունելի լինի։ Կարևոր է, որ մեծամասնության համար, ժողովրդի համար ընդունելի լինի, բայց այստեղ համակարգողի խնդիր կա: Մենք հանրահավաքի ժամանակ առաջարկեցինք, որ այդ համակարգողի դերը նախագահը ստանձնի, և այդպիսով՝ հնարավոր լինի սղանի շուրջ հավաքել և քննարկումների միջոցով հասնել որոշակի ընդհանրությունների: Անշուշտ, շատ ծանր աշխատանք է: Որոշակի չափանիշներ պետք է լինեն, օրինակ՝ օդիոզ կերպարները պետք է հեռու մնան: Եթե նրանց մեջ պետականության, ազգի նկատմամբ որոշակի դրական նշույլ մնացել է, նրանք պետք է միայն աջակցողի դերում լինեն և մի կողմ քաշվեն այս պահին, որպեսզի հնարավորություն առաջանա լայն համախմբում իրականացնել: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենանք, որ այդ Կառավարությունը պարտադիր չէ, որ կազմավորվի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, պետք է նաև Սփյուռքի բարձր պատրաստվածություն ունեցող մեր հայրենակիցներին ներգրավենք՝ շրջանցելով օրենսդրական խոչընդոտները, որ այսօր կան: Այլ պարագայում չենք կարող այս աղետը հաղթահարել… Եվ այդ Կառավարությունը պետք է ունենա ճգնաժամը հաղթահարելու ծրագիր: Կառավարության անդամները պետք է մի կողմ դնեն իրենց առանձին կուսակցացակն դրույթները և ձգտեն այդ ծրագիրն իրականացնել, որովհետև ճգնաժամը բոլորին է վերաբերում:

-Պարո՛ն Ավետիսյան, Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, հայկական բանակից բացի, նաև ռուս խաղաղապահներ և ադրբեջանցի զինվորականներ են հայտնվել։ Ադրբեջանցիները հասել են մինչև Շուշի: Ըստ ձեզ՝ այսօր ռազմական և քաղաքական ինչպիսի՞ դրություն է ստեղծվել այսօր Արցախում։

-Շատ բախումնավտանգ և ամեն տեսակ սպառնալիքներով լեցուն իրադրություն է: Ըստ էության՝ Արցախից ինչ մնացել է, այդ տարածքի սահմանները թափանցիկ են և դրանից բխող լուրջ հետևանքներ կարող են լինել: Եթե կարճ ասենք՝ ստեղծվել է սիրիականացման վիճակ, և պետք է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի մեր ժողովրդի անվտանգությունն այնտեղ ապահովվի:

-Ռուս խաղաղապահների ներկայությունը արդյո՞ք անվտանգություն երաշխքի չէ Արցախում:

-Զսպիչ գործիք է, անշուշտ, անվտանգության երաշխիք է, բայց պետք է ճիշտ հասկանանք, որ խաղաղապահները թև թևի տված՝ ամբողջ սահմանի եզրագծով կանգնած չեն, առանձին դիրքերում են տեղակայված, և այդ դիրքերի միջև եղած տարածություններում թեպետ մեր բանակն էլ զգալի չափով ապահովում է վերահսկողությունը, բայց բազմաթիվ սեգմենտներ կան, որոնք թափանցելի են և հնարավոր չէ լրջորեն վերահսկել:

-Հայաստանի արևելքում մոտ 500 կիլոմետր նոր սահմանագիծ է կառուցվում՝ նոր դիրքեր և հենակետեր են տեղադրվում։ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում է: Ի՞նչ եք կարծում արդյոք կունենանք անվտանգային նոր մարտահրավերներ՝ հաշվի առնելով նաև մեր պաշտպանական ռեզերվը, փաստորե մենք լրացուցիչ ուժեր պետք է կենտրոնացնենք այդ սահմանի անվտանգությունը պաշտպանելու համար:

-Անշուշտ մարտահրավերները սրվում են, խնդիրները խորանում են և մեծացել են, աշխատանքը շատացել է այդ հատվածում երկու անգամ՝ նաև նկատի ունենալով, որ նոր բնագծեր պետք է կառուցվեն, և մենք պետք է նկատի ունենանք, որ չենք կարող բավարարվել սովորական խրամատային պաշտպանությամբ, լուրջ ամրաշինական համակարգեր պետք է կառուցվեն, ինչպես նաև Սյունիքում և սահմանմերձ ամբողջ տարածքում պետք է լինեն քաղաքացիական պաշտպանության կառույցներ և համակարգեր, սա շատ լուրջ աշխատանք է, պետք է շատ արագ արվի, դրա համար համահայկական ռեսուրսի անհրաժեշտություն կա, այս պահին մեր բյուջեն չի կարող դա ապահովել: Մենք այս պարտության հարվածը ստանալուց հետո ապրումներ ենք ունենում, բայց պետք է սթափվենք, համախմբվենք, լծվենք աշխատանքի: Անշուշտ, նաև պաշտպանական ներուժի մեծացման խնդիր կա: Ամբողջությամբ պաշտպանական համակարգը պետք է վերանայվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան