Արսեն Թորոսյանը՝ զոհերի վերջնական թվի, վիրավորների բուժման, իր հետագա պաշտոնավարման և պատերազմի ելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ

– Պարո՛ն նախարար, Արցախի դեմ պատերազմում հայկական կողմի ունեցած զոհերի հստակ թիվ ներկայացված չէ։ Առողջապահության նախարարությունը հերքել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հրապարակած տվյալը, թե 4750 զոհ ենք ունեցել։ Այն լկտի սուտ որակելով՝ Ձեր խոսնակը նշել էր, որ նոյեմբերի 14-ի դրությամբ՝ դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ, և որ հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվի։ Նախ՝ եթե չկային վերջնական թվեր, ինչպե՞ս էր հնարավոր ասվածը «լկտի սուտ» որակել։ Եվ ապա՝ խնդրում եմ ներկայացրեք այսօրվա դրությամբ առկա թվերը։

– Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ 15․000 զոհ ենք ունեցել և ոչ թե 4․750 անհայտ ինչ-որ թիվ։ Մենք խոսում ենք փաստերով։ Մենք երեկ երեկոյի դրությամբ դատաբժշկական փորձաքննություն ենք արել 2660 զոհված զինծառայողի կամ մասունքի։ Այսինքն՝ միևնույն է, այդ թիվը շատ հեռու է տարածվող այդ անհեթեթ թվից։ Մենք վստահ չենք թվի մեջ, պրոցեսն ընթացքում է և դժբախտաբար, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք Արցախյան առաջին պատերազմից մինչև հիմա հարյուրավոր անհետ կորածներ ունենք, որոնց մասին որևէ տեղեկատվություն չկա և պատերազմներում միշտ այդպես են ավարտվում՝ չի լիոնւմ 100% ինֆորմացիա բոլորի վերաբերյալ։ Սա ես ասում եմ որպես անհայտ կորածի եղբայր՝ իմ հորեղբոր որդին էլ է անհետ կորածների մեջ, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ես խոսում եմ որպես պետական պաշտոնյա կամ անհաղորդ անձ։

– Կարո՞ղ եք երաշխավորել, որ այսօր ամեն ինչ արվում է՝ վիրավորների անհրաժեշտ բուժօգնության համար։ Ենթադրվում է՝ կլինեն վիրավորումների ծանր դեպքեր,  առողջապահական համակարգը ի՞նչ կարիքներ ունի՝ դեղորայք, սարքավորումներ, անձնակազմ։ Բավարարո՞ւմ են։

– Բավարարում են ամբողջությամբ, որովհետև կատարվել են մեծածավալ ձեռքբերումներ և տեխնիկական միջոցների, օրինակ նույն օդափոխության սարքերը, որ օգտագործում ենք կորոնավիրուսի համար, օգտագործվել է նաև ծանր վիրավորում ստացած զինծառայողների համար։ Կամ շարժական ռենտգեն սարքերը, որ թոքերի համար էինք օգտագործում, այս պարագայում օգտագործվել է նաև կոտրվածքների համար։ Ինչպես նաև հատուկ ուզում եմ շեշտել, որ մեծածավալ բժշկական օգնություն ենք ստացել մեր հայրենակիցներից և մեր բարեկամ երկրներից ու միջազգային կազմակերպություններից, օրինակ՝ այսօր նմանատիպ մի օգնության ընդունման արարողության եմ ներկա լինելու Ֆրանսիայի կողմից, ինչը թույլ է տալիս մեզ որևէ դեֆիցիտ չունենալ։

– Ապրիլյան պատերազմից հետո կային զինծառայողներ,որոնց բուժումը շարունակվեց արտերկրում՝ այստեղ լիարժեք բուժել չէր ստացվում։ Ի՞նչ քայլեր եք մշակում՝ մեր վիրավոր զինվորների անհրաժեշտ բուժօգնության  ապահովման համար, այդ թվում՝ արտերկրում։ 

– Դժբախտաբար, լինելու են բազմաթիվ զինծառայողներ որոնց առողջական վիճակի մեջ հնարավոր չի լինելու շատ կտրուկ և արագ փոփոխություն իրականացնել, որովհետև վիրավորումը կամ ախտահարումը կամ կոտրվածքը եղել է շատծանր և մենք ունենալու ենք երկարատև բուժման կարիք ունեցող բազմաթիվ զինծառայողներ, որոնց մի մասի մոտ միգուցե և ստացվի էական դրական արդյունք գրանցել, բայց լինելու են նաև այնպիսիները, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում զգալու են վիրավորման հետևանքները և պետությունը, այո, դա դիտարկում է մեր առաջնահերթություններից մեկը։ Վարչապետը ևս դրա մասին հայտարարեց իր հրապարակած ճանապարհային քարտեզում։ Մենք պետք է զբաղվենք այդ զինծառայողներով միշտ և եթե կարիք լինի որևէ զինծառայողի ուղեգրել արտասահմանյան բուժհաստատություն իր առողջության մեջ էական բարելավում ապահովելու համար, և մենք ունենանք երաշխիք կամ գոնե հույս, ապա դա արվելու է, և արվել է նախկինում։ Այստեղ կա զգացմունքային կոմպոնենտ, որ դու միշտ ուզում ես քո ծանր վիճակը լավանա, բայց օբյեկտիվորեն, այդ թվում՝ բժիշկների հավաստմամբ, դա հնարավոր չէ։ Այստեղ է հիմնական խզումն առաջանում ցանկությունների և հնարավորությունների։ Ֆինանսական առումով պետք է հզորանանք և հարստանանք, որ ապահովենք նաև այդ ծախսերը։

– Հայաստանում կառավարության կազմ է փոխվում։ Ձեր նախարար գործընկերներից շատերը հեռացել են, եկել են նորերը։ Քննարկե՞լ եք վարչապետի հետ ձեր հետագա պաշտոնավարման հարցը։

– Մենք կառավարության ներսում և մեր դաշինքում, խմբակցությունում մշտական քննարկումներ ունենում ենք այդ թեմաներով և երբ որոշում է կայացվում որևէ պաշտոնյայի այս կամ այն պատճառով, նպատակով փոխել, դրա մասին հայտարարվում է։ Ես կարող եմ ասել, որ Առողջապահության նախարարի փոփոխության վերաբերյալ որևէ որոշում չկա։

– Իսկ անձամբ ձեր տրամադրվածությունն ինչպիսի՞ն է։

– Դժվար հարցեր մի տվեք։

– Չեք ասում, որ պատրաստվում եք շարունակել պաշտոնավարումը։

– Պատրաստվումը ո՞րն է, շարունակում եմ։Ասեցի, որ որոշում չկա։

– Իսկ վարչապետի հետ եղե՞լ է վարչապետի հետ քննարկում Ձեր հետագա պաշտոնավարման վերաբերյալ քննարկում։

– Ես նշեցի, որ Առողջապահության նախարարի փոփոխության հարց օրակարգում չկա։

– Դուք՝ որպես կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, պատերազմի արդյունքը ինչպիսի՞ն եք համարում։

– Վատ, բայց հայոց պետականությունը, հայ ժողովրդին, իրավիճակը հնարավորինս փրկելուն միտված։ Եվ ես կարծում եմ՝ մենք պետք է վերաիմաստավորենք մեր ազգային իդեաները և շահերը և փորձենք առաջնորդվել դրանցով և ոչ թե հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ մոտիվով։ Ես հենց հիմա, օրինակ՝ կարդում եմ Լեոյի «Անցյալից» գործը, որտեղ նկարագրված են 180-ամյա իրադարձություններ։ Կուզեմ, որ ազգովի մենք փորձենք վերջին 180 տարիների պատմությունը վերաիմաստավորել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան