Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները։

Արարատ Միրզոյանը և Էմիլ Հուրեզեանուն գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ Գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները և մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ նոր՝ առավել հավակնոտ օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի ու հեռանկարների շուրջ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը, այլև խթանել տարածաշրջանի ու ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետևաբար կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև դրա՝ լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարևորությանը։

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի։