ՌԴ ՊՆ-ն հստակեցրել է ԼՂ-ում խաղաղապահների դիտորդական կետերի դիրքերն ու կազմը․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների դիտորդական կետերի դիրքերն ու կազմը։ Ընդհանուր առմամբ՝ 23 դիրք կա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ռուսական զորամիավորման հրամանատարությունը հստակեցրել է դիտակետերի դիրքն ու կազմը: Խաղաղապահ գործողության տարածքում 23 դիտակետերում խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա հսկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հյուսիսային պատասխանատվության գոտում ստեղծվել է 11 դիտակետ, իսկ 12-ը՝ հարավային գոտում»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղաղապահները պատասխանատվության հարավային գոտում վերահսկումն իրականացնում են 9 դիտակետերում, ևս 9 դիտակետ կա հյուսիսային պատասխանատվության գոտում, Լաչինի միջանցքում էլ կա 7 ժամանակավոր դիտակետ, որոնք ապահովում են խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական շարասյուների անցումը:

Տաթև Ֆռանգյան