Սա կապիտուլյացիա է՝ Հայաստանը հանձնվել է․ այս պատերազմով հակառակորդն ստացավ ավելին իր ցանկացածից. Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Այսօր 17 քաղաքական ուժեր Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել։ Ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքված քաղաքացիներին։ Դատախազությունն ու Ոստիկանությունը հայտարարությամբ անթույլատրելի էին համարել ռազմական դրության պայմաններում հավաքների անցկացումը։ Պարո՛ն Հարությունյան, ո՞րն է Ձեր գնահատականը։

-Ճիշտ է, որ ռազմական դրության պայմաններում արգելվում է և չպետք է նախաձեռնվեր, բայց մարդիկ նախաձեռնել են հանրահավաքը, ըստ էության, գնացել են բախման։ Ի՞նչ կլինի՝ չեմ կարող ասել: Իհարկե, կարող եմ հասկանալ մարդկանց վրդովմունքը՝ նկատի չունեմ քաղաքական ուժերին, այլ հանրության, մարդկանց, որոնք լինելու են հրապարակում, բայց հստակ է, որ դա շահարկելը և քաղաքական նկատառումներով օգտագործելն անթույլատրելի է: Իմ կարծիքով՝ 1998 թվականից հետո Ղարաբաղի խնդիրը Հայաստանում շահարկվել է միայն իշխանության գալու համար, չի դիտարկվել որպես լուծման ենթակա հարց, այլ միայն իշխանություն վերցնելու, իշխանությունը յուրացնելու միջոց։ Եվ այսօր, ըստ էության, մենք դրա օրինակն ենք տեսնում:

-Իշխանության յուրացման փո՞րձ է տեղի ունենում:

-Այո՛, փորձում են դուրս գալ իշխանության դեմ՝ տեսնելով, որ իշխանությունն այս իրավիճակում է՝ բավականին ընկճված է, և փորձում են ինչ-որ բան անել: Բայց այս ծանրագույն պայմաններում ներքաղաքական բախման, իշխանափոխության գնալը շատ վտանգավոր է լինելու մեզ համար: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ դերակատարում ունի ինքն այսօր, որովհետև ինքը պատասխանատու է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա օրվա համար:

-Պարո՛ն Հարությունյան, համազգային նշանակության որոշում է կայացվել Արցախի հարցով, ռազմական դրություն է երկրում և հանրահավաքներ չեն թույլատրվում։ Ո՞րն է ելքը, ինչքա՞ն կարող է սա շարունակվել:

-Երևի պատերազմը ավարտվեց, ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի մարդիկ, քաղաքական ուժերը կարողանան իրենց ակցիաները կազմակերպել, բողոքն արտահայտել առանց ավելորդ լարվածության։ Նրանք դրա իրավունքն ունեն, իհարկե, բայց այսօր մեր պատմության ամենաճակատագրական և ամենաողբերգական դրվագում ենք գտնվում։ Այսօր քաղում ենք մեր կատարած սխալ քայլերի պտուղները, մենք տարիներ շարունակ գնացել ենք դեպի այս պատերազմը՝ և՛ մենք, և՛ ադրբեջանցիները, և ստացանք այդ պատերազմը, և ստացանք այս տխուր, այս տխրեցնող պարտադրանքը: Մենք սխալ էինք հաշվարկել և սխալ հաշվարկեցինք մեր հնարավորությունները: Տարիներ շարունակ խոսել ենք այն մասին, որ բանակը թալանվում է, որ մենք չենք զինվում այնպես, ինչպես պետք է զինվենք, տարիներ շարունակ, իբր, քայլեր ենք արել այդ ուղղությամբ, բայց մինչև պատերազմն էլ արդեն ակնհայտ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ուժերն անհավասար են, առավել ևս, եթե հաշվի առնենք Թուրքիայի անթաքույց աջակցությունը, որն այս տարվա մայիսից բացահայտ էր: Այսօրվա գործող իշխանությունների գերխնդիրը պետք է լիներ պատերազմից խուսափելը, իսկ պատերազմից խուսափելու ամենակարճ ճանապարհը բանակցություններին մասնակցելն է, պատրաստ լինելն է բանակցելու ցանկացած փաստաթղթի շուրջ, խոսելու, որովհետև բանակցությունները, խոսելը հետաձգում են կամ քիչ ավելի հավանական են դարձնում պատերազմի վտանգը: Այն դիրքորոշումը, որ որդեգրեց ՀՀ իշխանությունը բանակցությունները նոր կետից սկսելու վերաբերյալ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», վերջնագրային տարբերակ է, այս ամեն ինչն օգնեց Ադրբեջանին սկսել պատերազմը, որին պատրաստվում էր տարիներ շարունակ և որին պատրաստ էր:

-Նիկոլ Փաշինյանին այս օրերին քննադատում են, և գլխավոր մեղադրանքներից մեկը հետևյալն է, որ նա խոստացել էր կարևոր որոշում կայացնելուց առաջ հարցնել ժողովրդի կարծիքը, բայց մարդիկ հանկարծակի իմացան այդ որոշման մասին: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

-Կարծում եմ՝ այդ որոշումն ընունելիս Նիկոլ Փաշինյանը դերակատարում չի ունեցել, դա պարտադրանք է, եղել է պարտադրանք, և ինքը ստիպված գնացել է այդ պարտադրանքին: Ըստ էության՝ սա կապիտուլյացիա է, Հայաստանը հանձնվել է. հակառակորդը խոստացել էր՝ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա պատերազմի միջոցով լուծել իր առջև դրված խնդիրը, բայց այս պատերազմի արդյունքում նրանք ստացան ավելին, քան ցանկանում էին պատերազմից առաջ: Սրանից հետո կարելի է տարատեսակ մեղադրանքներ ներկայացնել Փաշինյանին կամ որևէ մեկին, խոսել սխալներից, բայց արդեն ամեն ինչ անցել է:

-Իրավիճակը շրջելի չէ՞:

-Որոշ ժամանակ անցնի, սկսենք սառը դատողությամբ վերլուծել, գուցե ելքեր, հնարավորություններ, ինչ-որ դիվանագիտական լուծումներ լինեն: Բայց դրա համար պետք է լինել շատ ավելի լայնախոհ ու շրջահայաց, նոր՝ կարող կադրեր են պետք, որ չկան այսօր դաշտում: Իշխանությունը չպետք է շարունակի չօգտվել մեր հասարակության ներուժից, և շարունակի հիմնվել միայն սեփական ուժերի վրա, որոնք, կյանքը ցույց տվեց, որ չկան։ Պոպուլիզմը շատ լավ աջակից է իշխանություն վերցնելու համար, բայց իշխանություն պահելու համար և իշխանություն լինելու համար այնքան էլ լուրջ աջակից չէ: 2․5 տարվա ընթացքում փոշիացվեց այն քվեն, որ ստացել են, հիմա արդեն հարց է դրվում նրանց լինել-չլինելու մասին: Շատ կուզենայի, որ այս իշխանությունները կարողանային դիմանալ հիմա, որովհետև Հայաստանի համար դա շատ կարևոր է. դիմանային և կարողանային կազմակերպել ու անցկացնել նոր ընտրություններ, որոնք կլինեին ազատ և թափանցիկ, և իշխանության կգային նոր ու կարող ուժեր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան