Առաջնագիծը նկարվելու և PR-ի տեղ չէ, մի վիրավորեք մեր սահմանը պահող զինվորներին․ Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Երբ որ այդ հիմնադրամը ձևավորվում էր, մենք չէինք կանխատեսում, որ պատերազմը այսքան մոտ է և այսքան  շատ զոհեր և վիրավորներ կունենանք: Օր արաջ անհրաժեշտություն կա, որ հիմնադրամի ֆինանսավորման միջոցները վերանայվեն և ֆինանսական ներարկումը լինի ավելի մեծ թափով: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամի:

«Ես կարծում եմ, որ ոչ թե վճարի չափը 1000 դրամի փոխարեն պետք է դարձնենք 3000 դրամ, այլ տոկոսային հարաբերակցությունը հաշվի առնենք. օրինակ՝ 100 000 դրամ ստացողը վճարի 1000 դրամ, 500 000 դրամ ստացողը՝ 5000, 1 միլիոն ստացողը՝ 10 000 դրամ: Այսպես ավելի արդար կլիներ: Եվ կարող ենք կամավորության սկզբունքը պահել, որ եթե, օրինակ՝ 68 000 դրամ ստացողը ցանկանում է վճարել 5000 դրամ, թող վճարի:

Պատերազմական այս օրերին խոսվում է առաջնագիծ գնալու մասին, կանանց ջոկատներ են կազմվում: Թագուհի Թովմասյանն անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե երբևէ մտածե՞լ է առաջնագիծ գնալու մասին, նշեց. «Առաջնագիծ բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, ես նկատում եմ, որ այդ բառը շատ հաճախ աղավաղում ենք: Ես առաջնագծում անելիք չունեմ, որովհետև ես չգիտեմ ինչպես են զենք օգտագործում, և ես առաջնագծում կարող եմ ընդամենը խանգարել: Ամեն մեկն իր գործառույթը պետք է իրականացնի այնտեղ, որտեղ կարող է: Ես կարող եմ թիկունքում աշխատանք իրականացնել, քաղաքացիների կողքին լինել, տարբեր առաքելություններ իրականացնել և ավելի օգտակար գործ անել, քան գնալ և առաջնագծում զինվորական հագուստով նկարվելն է: Այս վարքագծով մենք ուղղակի անարգում ու վիրավորում ենք առաջնագծում գտնվողներին, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս… Առաջնագիծը, պատերազմը նկարվելու և PR-ի տեղ չէ: Սա պետք է կոշտ մեթոդներով անհապաղ դադարեցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: