Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի հետ հանդիպման իմաստ չի տեսնում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ժամանակ ոչ մի կոնկրետ բան չի առաջարկում։ Այս մասին նա ասել է իսպանական EFE-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խոսելով փոխզիջումների մասին՝ Հայաստանը կոնկրետ ոչինչ չի ասում, միայն ինքնորոշման մասին։ Սակայն ինքնորոշումն իրենց կողմից փոխզիջում չէ»,- հայտարարել է Ալիևը։

Նա ասել է, թե սա է պատճառը, որ Բաքուն ակտիվ բախումների առաջին օրից սկսել է պահանջել հայկական կողմից ներկայացնել «Ղարաբաղից ու հարակից շրջաններից զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց»։

«Հնարավոր է՝ այդ դեպքում պատերազմը կավարտվեր մեկ ամիս առաջ»,- հավելել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում․ «Վերջին երկու տարում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ ու անիմաստ են եղել՝ բացի առաջին հանդիպումներից»։

Տաթև Ֆռանգյան