Ալիևը խաբել է իր եղբայր Թուրքիային, թե Ղարաբաղի հարցը 5-րդ օրը կլուծի․ նա դեռ պատասխան է տալու․ Վահրամ Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ

– Պարո՛ն Թոքմաջյան, Եվրոպայում ահաբեկչական գործողությունների շղթա է։ Վերջին ահաբեկչական ակտը Վիեննայում էր, օրեր առաջ էլ Ֆրանսիայում էր։ Հիշում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը France 24-ին տված հարցազրույցում, որ եթե Թուրքիան այստեղ հաջողի, ապա նրան սպասեք Վիեննայում։ Եվ, ահա, ահաբեկչության ալիքը հասավ այնտեղ։ Այսօր էլ վարչապետն այսպիսի գրառում է արել․ «Ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա»։ Համաձա՞յն եք այս ձևակերպումների հետ։

– Հիբրիդային պատերազմ վաղուց կա՝ կոնկրետ ահաբեկչական գործոնի հետ կապված, դա նոր երևույթ չէ։ Շատ են խոսում Վիեննային նախազգուշացնելու հետ կապված, այո՛, դա պատմական անալոգ էր՝ հաշվի առնելով, որ 17-րդ դարի վերջին թուրքերը հասել էին Վիեննայի դարպասների մոտ և մեծ դժվարությամբ եվրոպական քաղաքակրթությունը կարողացավ թուրքերի հետ պայմանագիր կնքել՝ դեռ այն ժամանակ զիջելով Բալկանների զգալի հատվածը և թույլ տալով, որպեսզի թուրքերն այդ գեոպոլիտիկ կենտրոնում՝ նախկին Բյուզանդական կայսրության տիրույթներում, ամրանան։ Այս մասով հասկանալի է, թե ինչու էր վարչապետը Վիեննա բառն օգտագործում, և ոչ թե Փարիզ կամ Հռոմ։ Ինչ վերաբերում է ահաբեկչության պատմությանը, դա շատ վաղուց սկսված գործընթաց է, որը մեկ օրվա պատմություն չունի և ունենում է ակտիվ ու պասիվ փուլեր՝ կապված այն բանի հետ, թե ահաբեկչությունը սատարող երկրների ղեկավարները կամ քաղաքական-ռազմական խունտաները ինչ դիրքորոշում ունեն այդ փուլում և ինչքանով են աջակցում ահաբեկչությանը։ Օրինակ՝ Ֆրանսիայում եղավ հաղորդագրություն, որ արգելվեց «Գորշ գայլերի» գործունեությունը։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան գնալու է ռադիկալ միջոցների և ինչ-որ կերպ փորձելու է պաշտպանել իր ներքին սահմանները, զերծ պահել ահաբեկչական գործողություններից։ Ցավոք, Վիեննայում, եթե առաջնորդվենք այն հանգամանքով, որ հարձակվեցին սինագոգի վրա, այստեղ գործ կարող ենք ունենալ դասական հակահրեականության հետ։ Ինչն է այստեղ խնդիրը, որ փորձում են այս խնդիրներին հաղորդել կրոնական բնույթ։ Սա ամենավտանգավոր մոտեցումն է, որ կարող է լինել։ Մենք տևական ժամանակ կարողացել ենք ապացուցել աշխարհին, որ մեր պատերազմը չունի կրոնական բնույթ, իսկ Ադրբեջանը հակառակն է փորձել ապացուցել։ Մենք ապացուցել ենք, որ սա կրոնական պատերազմ չէ, այլ Ադրբեջանի կողմից էթնիկ, այլատյացության բնույթ կրող և ցեղասպանական գործողությունները շարունակող պատերազմ է։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք դիտարկել այս ահաբեկչական ակտերի կապը Արցախում ծավալվող գործողությունների հետ, որովհետև դա ուղիղ համեմատականն է Էրդողանի վարած քաղաքականության, գոնե՝ վերջին տարիների։

– Ահաբեկչական խմբավորումների գոյությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ոչ ոք այլևս չի հերքում։ Ի՞նչ ենք մենք սպասում քաղաքակիրթ աշխարհից, որն ընդհանրապես մերժում է ահաբեկչությունը։

– Իսկ ի՞նչ պետք է սպասենք։ Ես դա երբեք չեմ հասկացել։ Երբեք չեմ հասկացել, որ մենք ինչ-որ բաներ ենք սպասում Եվրոպայից, Ռուսաստանից, Ամերիկայից և այլն։

– Օրինակ՝ պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ․․․

– Մաքսիմում, քաղաքական առումով, որ իրենց ռազմավարական գործընկերոջ սանձերը քաշեն։ Սրանից ավելի՝ ոչ մի բան։ Եթե մենք կարծում ենք, թե Ֆրանսիան պետք է զորք ուղարկի, միանգամից հիասթափեցնեմ, չի լինելու դա։ Մենք մաքսիմալացնում ենք մեր ակնկալիքները, հետո սկսում ենք մարդկանց հայհոյել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան