Վարչապետը փոխնախարարի է աշխատանքից ազատել ու նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել
Քաղաքականություն
29.05.2017 | 14:16Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօր ստորագրած որոշումներից մեկով Նունե Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա: