Մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը. նվագախումբը խոստանում է հագեցած տարի

Լուրեր

26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Բոլորը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը։

«Նվագախումբը երաժշտասերներին խոստանում է հագեցած երաժշտական տարի՝ համերգներ‚ փառատոներ‚ հատուկ նախագծեր‚ անվանի մենակատարների ելույթներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ աշխարհում և Հայաստանում դեռևս առկա համավարակային իրավիճակի բերումով 2020-2021 համերգաշրջանը գուցե ընթանա ոչ սովորական հունով‚ բայց այդ հունը երաժիշտն ու հանդիսատեսը կբացեն միասին։ «2020 թվականին երաժշտասերների հետ անմիջական շփման բացակայության ու բազմաթիվ այլ խոչընդոտների պայմաններում անգամ մեր նվագախումբը փորձեց երաժշտությունը վերադարձնել բեմ։ Դա մեզ հաջողվեց ու ոգևորեց անել ավելին։ Այս ոգևորությունն ու մեր աշխատանքի վրա անշեղ սևեռումն են մեզ հույս ներշնչում‚ որ նոր համերգաշրջանում ևս կհաջողենք մեր բոլոր մտահղացումներում ու ծրագրերում՝ մեր երևակայության զինանոցի բոլոր միջոցներով բարձրարվեստ երաժշտությունը հասցնելով մեր ունկնդրին»‚- ասում է Սերգեյ Սմբատյանը։

Մեկնարկային երեկոյի ընթացքում հնչեցին երեք հատված Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան»,- տեղեկացնում է նվագախմբի լրատվական ծառայությունը: