Փաստեր ունեմ, որ ընդդիմությունն ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը․ Նազարյանը՝ Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

ԱԺ պատգամավորների առնվազն քառորդ մասի պահանջով՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի կազմը և անդամների թիվը պետք է որոշի Ազգային ժողովը:

Հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ըստ ներկայացված նախագծի՝ նախաձեռնողներն առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, որից 7-ը՝ իշխող խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, և 2-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, հետաքրքրվեց. «Արդյո՞ք հանձնաժողովը կքննարկի ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել լրահոսում մեկ օր երևալուն ու որոշ մարդկանց բարեհաճությունը վայելելուն: Մասնավորապես, ընդդիմության կողմից ասվել է, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի հետ սահմանը, հետո ասվել է, որ կարանտին անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն։ Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք՝ ասելով, որ պատգամավորները խորհրդարանում պետք է դիմակ չկրեն…»։

Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ հարցը կապ չունի ներկայացված որոշման հետ։

«Բայց կպատասխանեմ։ Հարցի մեջ արդեն կան գնահատող դատողություններ, ինչպես նաև խեղաթյուրված մասեր։ Երբ ասվել է՝ Իտալիայի սահմանը փակեք, դա հենց այն պահին պետք է արվեր, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ մեզ մոտ դեռ հաստատված դեպքեր չկային։ Իսկ երբ սեպտեմբերին ասում ենք, որ պետք է ձեռնարկել քայլեր, որ սահմանները բացվեն, արդեն այլ իրավիճակ է, հետևաբար՝ պետք է սահմանները բացվեն։ Ես չեմ հիշում ընդդիմադիր որևէ պատգամավորի, որն ասած լինի, թե խորհրդարանում չպետք է կրել դիմակներ, այլ ասվել է, որ ԱԺ նախագահը չի կարող պատգամավորին հեռացնել նիստերի դահլիճից, եթե պատգամավորը դիմակ չի կրում։ Ինչպես տեսնում եք՝ տվյալ պատգամավորն այդ օրվանից մինչև այսօր չի գալիս նիստերին»,- ասաց նա:

Լենա Նազարյանը հակադարձեց. «Փաստեր ունեմ, որ ընդդիմությունն ապակողմնորոշող հայտարարություններ է արել և ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը, քան նպաստել»:

Մանրամասները՝ տեսանյութում: