Ձեր մի տղան ծառայել է Երևանում, մյուսն էլ դիրքեր չի բարձրանում. Թովմասյանը՝ Խունդկարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում ՍԴ դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ  «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին. «Դուք և Ձեր որդիները ապրում եք Երևանում, բայց Ձեր որդիներից մեկը իր ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել է Երևանում: Մյուս որդին, որը հիմա ծառայում է, նորից, ինձ հասած տեղեկություններով, գտնվում է արտոնյալ պայմաններում և դիրքեր չի բարձրանում՝ այն պարագայում, երբ ինքներդ Մեղրիում եք ծառայել: Կուզենայի իմանալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ապրելով Երևանում, Ձեր որդին ծառայել է Երևանում»։

Խունդկարյանը նշեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Իմ ավագ որդին ծառայել է ազգային բանակում և ծառայությունն անցկացրել է պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանումում: Երկրորդ որդիս ներկայում գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, որն անցկացնում է ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում։ Եվ ասեմ նաև, որ ծառայությունն իրականացնում է նույն մեթոդներով ու սկզբունքներով, ինչպես բոլոր զինվորները, և ներկա պահին՝ արդեն 1.5 ամիս է, գտնվում է դիրքերում: Այնպես որ՝ այն տեղեկությունը, որ ունեք, իրականությանը չի համապատասխանում»,- մասնավորապես նշեց Խունդկարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։