Ոչինչ չի փոխվել, ասում եք՝ մերժված թեկնածուին առաջարկենք նույն խորհրդարանին․ Հովակիմյանը՝ Տարասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի կենագրությունը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված նախկինում առաջադրված և մերժված թեկնածուին կրկին նույն խորհդարանին ներկայացնելը։

«Պատգամավորները չեն փոխվել։ Վահե Գրիգորյանի դեպքում գործ ունեինք 6-րդ գումարման խորհրդարանի հետ․ չէր ընտրել, գումարվել էր 7-րդ գումարման խորհրդարանը, որը բոլորովին՝ մոտ 90 տոկոսով նույն կազմն էր։ Պատգամավորի կարծիքի, փակ գաղտնի քվեարկությանը վերաբերվել այսպես, որ մեկ տարի հետո նույն պատգամավորին կարող ես բերել, առաջարկել նույն բանը և ակնկալել, որ կտրուկ պետք է փոխված լինի, դա մի քիչ ավելի շատ սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցն է։ Ոչինչ չի փոխվել, մենք ասում ենք՝ մերժված թեկնածուին, չընտրված թեկնածուին նորից առաջադրենք նույն պատգամավորին, նույն խորհրդարանին»,- նշեց պատգամավորը։

Տարասյանն ընդգծեց, որ ՍԴ դատավորների և Արթուր Վաղարշյանի թեկնածությանը ավելի շատ վերաբերվում են ոչ թե որպես քաղաքական գործընթացի մաս, այլ մասնագիտական դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։