Խունդկարյանը ՀՀ խայտառակ դատական համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

Որևէ պաշտոնում որևէ թեկնածուի քննարկման տրամաբանությունը այդ թեկնածուի արժանիքների վերհանումն է, այն շրջանակի ուրվագծումը, թե ինչպիսին պետք է լինի առաջադրված թեկնածուն։ Երվանդ Խունդկարյանի պարագան միանգամայն այլ է, նրա թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն։ Եվ դա ապացուցվում է փաստերով ու էմպիրիկ տվյալներով։ ԱԺ-ում ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մինչև բուն ելույթս կուզենամ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի։ Ինձ և Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին հասու դարձած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Երվանդ Խունդկարյանին վերաբերող այս եզրակացությունը կարևոր նշանակություն ունի նրա ընտրության համար։ Հայաստանի իրողություններին անծանոթ մեկի համար նրա կենսագրությունը կարող է շատ տպավորիչ լինել, քանի որ նոմինալ առումով Խունդկարյանը զբաղեցրել է տասնյակ պատկառելի պաշտոններ։ Բայց այդ փայլը խամրում է անմիջապես այն պահին, երբ հիշում ենք, թե որ համակարգում է Խունդկարյանը զբաղեցրել այդ պաշտոնները և թե ինչպես է նաև նրա անմիջական մասնակցությամբ ապականվել, աղճատվել, այլանդակվել այդ կարևորագույն պետական ինստիտուտը, ինչպես է Խունդկարյանի պաշտոնավարման ժամանակ այդ համակարգը ամեն օր ավելի մշուշոտ դարձրել Հայաստանի ժողովրդավարական ապագան, կեղեքել Հայաստանի քաղաքացուն, բռնաբարել հայ ժողովրդի հույսը ապագայի նկատմամբ։ Դատական համակարգ՝ ահա Երվանդ Խունդկարյանի կարիերայի բնօրրանը։ Նույն այն դատաիրավական համակարգը, որը ավելի քան երկու տասնամյակ եղել է Հայաստանի ամենաարատավոր ու ամենակոռումպացված ոլորտը։ Համակարգ, որը մասնակից է եղել ամենատարբեր հանցագործությունների՝ սկսած պետության ու իշխանության զավթումից, մինչև հարյուրավոր բռնաճնշված քաղբանտարկյալներ և հազարավոր ապօրինի ունեզրկվածներ։ Նրա կարիերայի գագաթնակետը, իհարկե, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնն է, Խունդկարյանը, սակայն, դատական համակարգին մեծագույն վնաս է հասցրել առավելապես պրակտիկ դատավորի պաշտոնավարման շրջանում։ Մինչև Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալը նա հասցրել է որպես դատավոր աշխատել Հայաստանի Տնտեսական դատարանում, Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Հայաստանի Վճռաբեկ դատարանում։ Ահա այս պաշտոններում է դրսևորվել Երվանդ Խունդկարյանի, ասենք այսպես, մեծագույն վնասակարությունը, որով մեծագույն հարված է հասցվել պետության ու դատական համակարգի հեղինակությանը»,- ասաց պատգամավորը։

Ներկայացնելով Երվանդ Խունդկարյանի կենսագրության ամենաաղմկոտ դրվագները՝ Արման Բաբաջանյանն ընդգծեց. «Այդքանն էլ բավարար է՝ արձանագրելու համար, որ նա Հայաստանի խայտառակ դատական համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է, մարդ, ով մաս է կազմել ժողովրդավարության ու խոսքի ազատության դեմ պետական արշավին, մարդ, ում վճիռներով ունեզրկվել են տասնյակ քաղաքացիներ, դատավոր, ում կայացրած վճիռների պատճառով Հայաստանի գործարար համբավին ու ներդրումային գրավչությանը հասցվել է տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս»։

Մանրամասները՝ տեսանյութում: