Կրեմլի խոսնակը՝ Նավալնիի գործը քննելու և Պուտինի հետ Բելառուսի նախագահի հանդիպման մասին

Լուրեր

17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատեց Գերմանիայի կողմից Մոսկվային ուղղված հորդորը, որպեսզի ապացույցներ տրամադրեն Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին անցյալ ամիս թունավորվելու մասին. գրում է VOA-ն:

Պեսկովն ասաց, որ լիարժեք քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը թունավորման ապացույց տեսնի. «Մենք չէինք ցանկանա և չենք սիրում, երբ այլ երկրներ մեզ թելադրում են, թե ինչ դատական գործընթացներ սկսենք, երբ և ինչ հիմքերով»:

Հարցին, թե արդյոք Նավալնիի թունավորումը կարող է ազդել առաջիկա տարածաշրջանային ընտրություններում Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածուների համբավի վրա, Պեսկովը պատասխանեց, որ կառավարությունը նման «մտահոգություններ» չունի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաակնհայտ հակառակորդ Նավալնին օգոստոսի 20-ին Ռուսաստանում ներքին չվերթի ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատացումից և մի քանի օր անգիտակից տեղի հիվանդանոցում պարկելուց հետո տեղափոխվել է Գերմանիա:

Քիմիական զենքի գերմանացի փորձագետները պարզել են, որ 44-ամյա տղամարդը թունավորվել է սովետական ժամանակաշրջանում ստեղծված թույնով, ինչն էլ դրդել է Բեռլինին Ռուսաստանից պահանջել հետաքննել գործը:

Պեսկովը նաև հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ռուսաստան սեպտեմբերի 14-ին Պուտինի հետ հանդիպելու համար: Խոսնակը չի մանրամասնել, թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը: