Հայրության արձակուրդից օգտվելու համար արդեն իսկ շատ քաղաքացիներ են դիմել․ ե՞րբ ուժի մեջ կմտնի օրենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով հայրության արձակուրդի հնարավորություն է տրվում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը:

Նախագծով ամրագրվում է, որ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի: Նախագծով նաև սահմանվում է հայրության արձակուրդը:

«Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ, տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- նշեց Ծովինար Վարդանյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում, և հայրության արձակուրդից օգտվելու համար արդեն իսկ շատ քաղաքացիներ են դիմել:

Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

Մանրամասները՝ տեսանյութում: