Առաջարկվում է սնանկության շեմը դարձնել 2 մլն դրամ, կվերանայվեն նաև ժամկետները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
09.09.2020 | 12:05ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնել մեկ միլիոն դրամով:
Նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասական հետևանքներով պայմանավորված՝ առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն դրամ: Նախագծով առաջարկվում է նաև վերանայել ժամկետները:
Մանրամասները՝ տեսանյութում: