Արտակարգ դրության ավարտից հետո մինիմալ սահմանափակումներ են նախատեսվում. Վլ. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.09.2020 | 14:22ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում խոսեց շրջանառվող նախագծի մասին, որով արտակարգ դրության ավարտից հետո որոշակի սահմանափակումներ են գործելու։
Այն մտահոգություններին, թե կրկին հանրությունն արտակարգ իրավիճակի պայմաններում է ապրելու՝ պատգամավորն արձագանքեց. «Արտակարգ դրության ավարտից հետո մինիմալ սահմանափակումներ են նախատեսվում»։
Վարդանյանը շեշտեց, որ եթե, օրինակ, անձը կարանտինը խախտում է՝ պետք է պատասխանատվության ենթարկվի, և դա ու մնացյալ կարգավորումները պետք է գործեն նաև արտակարգ դրության ավարտից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան