Մակրոնը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ «կարմիր գծերի» քաղաքականություն սկսելու մասին

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել է, որ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» է վարելու, գրում է ermenihaber-ը։

«Թուրքիայի՝ վերջին տարիների ռազմավարությունը չեմ դիտարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմավարություն»,- ասել է նա:

Նրա խոսքով` Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները կրում են սադրիչ բնույթ և ոտնահարում են Հունաստանի և Կիպրոսի հանրապետության ինքնիշխանության իրավունքները:

Մակրոնն, անդրադառնալով վերջերս Արևելյան Միջերկրականում Հունաստանի, Կիպրոսի Հանրապետության, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ իրականացված զորավարժանքներին, հայտնել է, որ պաշտոնական Փարիզը կոշտ, սակայն չափավոր դիրքորոշում է որդեգրել:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին:

«Նրանք, որոնք կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,- հայտարարել է Աքսոյը: