Ադրբեջանի քաղաքական վերնախավը՝ սկանդալի կենտրոնում․ Իլհամ Ալիևը ճանապարհն ազատում է Մեհրիբան Ալիևայի համար

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Վերջին օրերին Ադրբեջանի քաղաքական վերնախավում բավական հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարող են բերել մի շարք վերադասավորումների իշխանության ներսում։ Քաղաքական էլիտայի որոշ անդամներ հայտնվել են սկանդալի կենտրոնում։

Ամեն ինչ սկսվեց երկրում հայտարարված խիստ կարանտինի ընթացքում անցկացված հարսանիքից։ Օգոստոսի 18-ին Ապշերոնի շրջանի Նովխանա գյուղում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գործող  նախագահ Ռամիզ Մեհթիևի թոռնուհու հարսանիքը։ Այնուհետ օգոստոսի 21-ին հանդիսության կադրերը տարածվեցին համացանցում, որը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։

Նշենք, որ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանում  համավարակով պայմանավորված՝ կարանտինային ռեժիմ է և արգելված է մասսայական միջոցառումների անցկացումը։  Իսկ ահա Մեհթիևի թոռան հարսանիքի անցկացումը օրենքի խախտում է։

Նշյալ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև Ադրբեջանի քաղաքական վերանախավի անդամները նաև այդ պատճառով հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացավ և հարսանիքի մասնակիցները հայտնվեցին սկանդալի ու քննադատությունների  կենտրոնում։

Ադրբեջանական ԶԼՄ-ներով սկսվեց տեղեկատվական արշավ Ռամիզ Մեհթիևի դեմ։  Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ները առաց իշխանությունների թույլտվության չէին կարող նման բան անել, ստացվում է, որ Մեհթիևին սևացնելու հրամանը տրվել է հենց Ալիևի կողմից։ Նշենք, որ Մեհթիևն Ալիև ավագի ամենահավատարիմ մարդկանցից էր,  «Նախիջևանյան կլանի» ամենակարկառուն ներկայացուցիչը։ Նրան անվանում են նաև գորշ կարդինալ, քանի որ մեծ ազդեցություն ունի երկրի կառավարման համակարգում։  Նա 24 տարի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում, 2019թ-ին Իլհամ Ալիևը նրան ազատեց այդ պաշտոնից՝ նշանակելով ԳԱԱ նախագահ։ Մեհթիևն ավտորիտար գործիչ է, ռուսամետ ու հակաեվրոպական հայացքների տեր: Մեհթիևն էր ընտրում պատգմավորների այն թեկնածուներին, որոնք պիտի առաջադրվեին ընտրություններում, կազմում էր թեկնածուների ցուցակները, պատասխանատու էր գործադիր մարմնի ղեկավարների նշանակման հարցերում։ Բացի այդ՝ վերահսկում էր Ադրբեջանի բոլոր իրավապահ մարմինները։  Նրա պաշտոնից հեռացումը որոշ փորձագետներ սկսեցին  կապել Մեհրիբան Ալիևայի ու նրա կողմնակիցների՝ իշխանության ներսում ամրապնդման հետ:

Ինչևէ, չնայած Մեհթիևը հեռացվեց նախագահականից, բայց շարունակում է իր ակտիվ գործունեությունը, որն էլ հանգիստ չի տալիս Ալիևներին։

Վերադառնալով, հարսանիքին նշենք, որ արարողության մասնակիցներից   իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության անդամ ու Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը դիմում էր ներկայացրել ու հրաժարվել իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Նա արդեն հեռացվել է այդ պաշտոնից։ Բացի այդ՝ Նովրուզովն ու իր կինը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, տուգանվել են։ Հարսանիքի կազմակերպիչներ՝  նախկին պատգամավոր Իլհամ Ալիևն ու նրա խնամի Ռովշան Մուստաֆաևը   դատարանի որոշմամբ  15 օրով կալանավորվել են։  Արարողությանը մասնակցելու համար տուգանվել են նաև Բաքվի պետական համալսարանի նախկին ռեկտոր Աբել Մագերամովը, կապի ու բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար  ու Մեհթիևի ներկա խորհրդական Ալի Աբբասովը, ֆիլհարմոնիայի տնօրեն Մուրադ Ադիգյոզալզադեն ու նրա կինը։ Ընդհանուր առմամբ, հարսանիքի շուրջ 25 մասնակից «պատժվել է»։

Տարբեր փորձագիտական շրջանակների կարծիքով՝ այս հարսանիքը պարզապես պատրվակ է Մեհթիևից ազատվելու համար։ Նրան վերջնական հեռացնում են՝ ճանապարհ բացելով Մեհրիբան Ալիևայի համար։

Մասնավորապես, Кавказский Узел-ի հետ զրույցում ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ասել է, որ Մեհթիևի դեմ ուղղված այս արշավը նպատակ ունի  նրան վերջնականապես թուլացնել  ու դուրս մղել քաղաքական դաշտից։

«Հնարավոր է, որ իշխանությունները վախենում են, որ Ռուսաստանում օգտագործելով իր կապերը, Մեհթիևը իր շուրջը նոր քաղաքական կենտրոն կստեղծի։ Հաշվի առնելով՝ Մեհթիևի մարդկանց պահպանումը իշխանության ներսում, նրա կողմից նոր քաղաքական ուժի ձևավորումը կարող է  լուրջ սպառնալիք դառնալ ռեժիմի համար»,- ասել է Քերիմլին։

Ադրբեջանի Եվրոպական ինտեգրման ազգային հասարակական հանձնաժողովի անդամ Թողրուլ Ջուվարլին էլ ասել է, որ չնայած իր պատկառելի տարիքին 82-ամյա Մեհթիևը բավական ակտիվ է գործում ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում։

«Կարանտինից առաջ նա պարբերաբար հանդիպումներ էր ունենում նախարարների հետ, ընդունում օտարերկրյա հյուրերի, հայտնվում էր մեդիայում և միշտ մնում օրակարգում։ Նրա կողմից թոռնուհու հարսանիքի անցկացման առթիվ կոշտ քննդատությունները, փեսայի ձերբակալումը ցույց են տալիս, որ Մեհթիևի բուռն գիտական գործունեությունը չի ընդունվում իշխանությունների կողմից։ Նրա ընտրությունը ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում  ու Անվտանգության խորհրդում նրա անդամությունը, երևում է, որ հաշվարկված էին նրա՝ պատվավոր հրաժարականի համար»,- ասել է Ջուվարլին։

Ռամիզ Մեհթիևը, սակայն, չի պատրաստվում հանձնվել ու դիրքերը զիջել։  Նա արդեն երկու հայտարարությամբ է հանդես եկել։ Վերջինում  մասնավորապես,  թվարկել է բոլոր այն մարդկանց անունները, որոնք քննադատել են իրեն ու հարված հասցրել։ Նա սպառնացել է բոլորին դատի տալ զրպարտության ու վիրավորանքի համար։ Մեհթիևի նշած «դավաճանների» շարքում կան պատգամավորներ, նախկին պաշտոնյաներ նաև խմբագիրներ, որոնք  ծավալել են իր դեմ այդ  «կեղտոտ խաղը»։

«Թող զրպարտողներն իմանան, որ կարող են պատասխանատվության ենթարկվել Քրեական օրենսգրքի 147 ու 148 հոդվածներով (զրպարտություն ու վիրավորանք)»,- իր հայտարարությունում գրել  է Մեհթիևը։

Ստեղծված իրավիճակում, լուրջ վերադասավորումներ  են սպասվում Ադրբեջանի իշխող վերնախավում։

Արդեն իսկ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը արտահերթ համագումար է անցկացնելու։ Որոշ տեղեկություններով՝ Ռամիզ Մեհթիևի շուրջ եղած սկանդալը որպես առիթ օգտագործելով՝ շատ դեմքեր կհեռացվեն կուսակցության ղեկավար կազմից։ Իշխանությունները որոշել են ազատվել հին կադրերից  ու ղեկավար կազմում երիտասարդներին ընդգրկել։

Նշենք, որ իշխող կուսակցության Քաղաքական խորհրդի ու ղեկավար կազմում կան նախկին պետական պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ, որոնք առանցքային դերակատարում ունեն իշխող համակարգում։

Էմմա Չոբանյան