Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ 40 դատավոր աջակցել է սահմանադրական կարգի տապալմանը․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ

 

-Պարո՛ն Խաչատրյան, ՍԴ դատավորի՝ կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը հետ է կանչել համաձայնությունը առաջադրվելու որպես թեկնածու՝ անիրատեսական համարելով 80 ձայն ստանալը։ Ի սկզբանե դուք՝ ՀԱԿ-ը, դեմ էիք այս թեկնածուին։ Գոհացնո՞ւմ է  Ավետիսյանի՝ հրաժարման փաստը։

-Ինձ առաջին հերթին գոհացրեց հասարակական պահանջը՝ այդ անձի թեկնածությունը հետ կանչելու մասին և կարծեք թե, այս անգամ ինչպես վայել է դեմոկրատական հասարակությանը, չմնաց որպես «ձայն բառաբառո հանապատի», և ես կարծում եմ, որ համաձայնությունը հետ կանչելու փաստը կապված էր ոչ միայն Վահրամ Ավետիսյանի ցանկության հետ, այլ՝ այն արձագանքների հետ, որ նա տեսավ իր թեկնածության շուրջ։ Եվ պետք է ասեմ, որ այնքանով մենք տեղեկացված ենք իշխող «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումից, որովհետև մամուլում, կարծես թե, շատ քիչ են տեղեկությունները երկու հանդիպում-քննարկումներից, բայց կան այդպիսի տեղեկություններ, որ այդ թեկնածությունը նաև մեծամասնության խմբակցությունում միանշանակ չի ընդունվել՝ որոշակի քննադատություններ են եղել թեկնածուի հասցեին և անհամաձայնություն է եղել թեկնածության  հարցի հետ կապված, որի հիմքում եղել է նաև մեր հայտնած դժգոհությունները։ Մենք չենք ունենալու այնպիսի թեկնածու, որը սերտ առնչություններ է ունեցել Մարտի 1-ի կոնտեքստի հետ կապված մեկ այլ անձնավորության հետ և բացի դա՝ մենք ՍԴ-ում չենք ունենա շահերի բախում, ինչը կարևոր եմ համարում։

-Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է՝ Վճռաբեկ դատարանի նախագահը։ Նա համապատասխանո՞ւմ է «Նոր Հայաստանի» արժեքներին։

-Անկեղծ պետք է լինեմ, որևէ բան չի կարող ինձ լռեցնել՝ Երվանդ Խունդկարյանը ինձ համար հայկական կոռուպցիոն արդարադատության հավաքական կերպարն է։ Մենք հիշում ենք Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի աղմկահարույց զեկույցը, որտեղ եղած փաստերը չեն հերքվել։ Հիմա հարց է հնչում՝ որտեղի՞ց գտնենք այնպիսի դատավոր, որը կոռուպցիայի հետ չի առնչվել։ Ես կարծում եմ, որ կան այդպիսի դատավորներ, ես վստահ եմ, որ կարող է այդպիսի ընտրություն լինել։ Այստեղ սկսվում է հավի ու ձվի պատմությունը՝ դատական համակարգը ամբողջական բարեփոխումների ենթարկենք մինչև․․․ բայց մյուս կողմից գիտենք, որ այդ դատական համակարգը ի՞նչ դատավորներից է կազմված և ովքեր են ընտրել այդ թեկնածուին, մնացածը արդեն ԱԺ-ի տիրույթում է։

-ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարտի 1-ի գործով նախկինում դատապարտված տասնյակից ավելի անձանց իրավունքների խախտումները հայաստանյան դատարանների կողմից։ Ըստ էության, որևէ վարույթ այդ դատավորների նկատմամբ ՄԻԵԴ որոշումների հիմքով չի գնում նույն Արդարադատության նախարարության կողմից, այսինքն՝ չկա հետահայաց գործընթաց փաստերի հիման վրա։ Սա ինչո՞վ բացատրել։

-Ես կարծում եմ այդ գործով պետք է գնահատական չտրվի առանձին-առանձին։ Սա շատ մեծ կոնտեքստ է։ Որևէ դատավոր չի ունեցել անձնական որևէ շահագրգռվածություն այդ անձանց դատապարտելու, որևէ քննիչ անձնական շահագրգռվածություն չի ունեցել ապօրինի և շինծու մեղադրանքներ առաջադրելու, ու որևէ դատախազ էլի անձնական շահագրգռություն չի ունեցել դատարանում մեղադրելու անձանց։ Գուցե այս մարդիկ հենց իրենք են հանցագործության զոհեր, բայց իրենք պետք է խոսեն այդ մասին։ Աշխարհում ընդունված լավ ինստիտուտ կա՝ մեղք կատարողի կողմից հանցանքը ընդունելու ինստիտուտը, երբ դու խոստովանում ես փոքր հանցանքը՝ ավելի մեծ հանցագործության բացահայտման համար։ Սա ընդունված պրակտիկա է։

-Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը կամ Ռուստամ Բադասյանը չգիտե՞ն դատավորների կողմից խախտումներով որոշումներ կայացնելու, դրանք՝ ՄԻԵԴ-ի կողմից փաստված լինելու մասին։ Նրանք խոստանում էին խորքային վեթինգ անել, բայց այդ պրոցեսը քնեցվեց։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

-Ռուստամ Բադասյանի մասով որևէ բան չեմ կարող ասել՝ գիտի, թե չգիտի։ Բայց ես վստահ եմ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով ծանր հանցագործության համար ազատության դատապարտված և ազատազրկում կրած Նիկոլ Փաշինյանը միանշանակ տեղյակ է այդ պատմությունից։ Մեր քննադատությունը, որ «հայկական Նյուրենբերգի» մասով դանդաղում ենք, հապաղում ենք, անգործության ենք մատնված, ուղղված է նաև գործադիր իշխանությանը։ Փաստերն անհերքելի ու անուրանելի են, որոնց տիրապետում են թե՛ պետական իշխանության մարմինները, թե՛ իրավապաշտպան կաույցները։

-Ներքաղաքական դրությանը անդրադառնանք ամառվա տապին հարաբերական անդորր է, սակայն, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը բացել է խաղաքարտերը՝ սոցիալական խնդիրներից կքած քաղաքացիների հետ միասին փողոցային պայքար, արտահերթ կամ հերթական ընտրություններ։ Թեժ աշուն կարո՞ղ է ապահովել Քոչարյանը։

-Մեր ժողովուրդը շատ սիրուն խոսք ունի է, որ ասում է՝ սոված հավը երազում կորեկ է տեսնում։ Թող մեզ չվախեցնեն փողոցային պայքարով, որովհետև ուղղակի դրա հնարավորությունն ու ռեսուրսը չունեն։ Կորոնավիրուսի հետ կապված մեր երկիրը, ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներ, հայտնվել են տնտեսական ծանր վիճակում, օրինակ՝ մեր բիզնեսի ստվար հատված սնվում էր տուրիզմից, հիմա դրանից զրկված ենք, բայց սով չկա Հայաստանում և չկան սովից փողոց դուրս եկած զանգվածներ։ Մեր ժողովուրդն իմաստուն է՝ կարող ենք վիճել դիմակ դնեն, թե՝ չէ, բայց գլխավոր խնդրի շուրջ կա միասնական կամք, որն է՝ անտեսանելի թշնամու կողմից մեր պետությանը հայտարարված պատերազմում հաղթելը։ Նախկին քաղաքական բանդայի համար իշխանության հեռացումը կմնա որպես դատական գործերից պաշտպանվելու միջոց։ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականությանը առնչվելը պաշտպանական տակտիկայի մաս է, իսկ թե ինչպիսի քաղաքական թիմն ունի Ռոբերտ Քոչարյանը և ինչպիսի քաղաքական հենարան ունի, մենք տեսնում ենք՝ պիցցա սիրողների խմբակ է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան