ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Այս կառավարությունն ունակ չէ ընկալել և ընդունել քննադատություն. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

 Factor TV-ի զրուցակիցը երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին է

-Պարո՛ն Արծրունի, լինելով Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, հոգաբարձուների խորհրդի նոր կազմում ընդգրկված չեք: Դուք նշել եք՝ քանի որ բաց տեքստով վարչապետին առաջարկել եք պաշտոնանկ անել առողջապահության նախարարին, բնականաբար կառավարության կողմից չէիք կարող առաջադրվել երկրորդ անգամ…

-Կարծում եմ՝ ոչ միայն այդ պատճառով: Ընդհանրապես, կառավարությունը չի ընկալում քննադատությունը, որպես այդպիսին: Ես նկատի չունեմ փնովումը կամ առիթներ գտնելը սևացնելու կառավարության աշխատանքը. խոսքը կոնստրուկտիվ, տրամաբանական քննադատության մասին է, որը ենթադրում է ցանկացած ժողովրդավարական սիստեմ: Իմ գրեթե երկու տարվա դիտարկումներով կարող եմ պնդել, որ այս կառավարությունն ունակ չէ ընկալել և ընդունել քննադատություն:

-Ինչու՞ բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում, ըստ Ձեզ, ապաքաղաքականացում տեղի չունեցավ: Չէ՞ որ հեղափոխությունից հետո ակնկալվում էր այդ պրոցեսը, ի՞նչը խանգարեց դրան:

-Դա նախապայմանն էր հեղափոխության, ոչ միայն դա, այլև հսկայական թվով հանգամանքներ՝ կապված ժողովրդավարական ընթացքների հետ, որոնք դրդեցին և՛ ինձ, և՛ հսկայական զանգվածի ընտրել հենց Նիկոլ Փաշինյանին, վստահելով նրան՝ ձևավորել այնպիսի կառավարություն, որը կերաշխավորի և կապահովի այդ ժողովրդավարական փոփոխությունների ընթացքը: Բոլորս էլ զինվեցինք համբերությամբ, որովհետև հասկանում էինք, որ երեսուն տարվա ժառանգություն է ստացվել և ժամանակ է պետք որոշակի ընթացքներ ապահովելու համար, բայց կներեք, այս կառավարության ժամկետի կեսն ուղիղ անցել է, և մենք արձանագրում ենք այն, ինչ արձանագրում ենք՝ սահմանադրական որևէ փոփոխություն չկա, դատաիրավական համակարգում որևէ փոփոխություն չկա, կենսամակարդակի, կյանքի որակի փոփոխություն չկա (այս վերջինի մասին առաջին օրվանից էր խոսվում՝ առաջ բերելով երջանիկ քաղաքացու դոկտրինը-Վ.Ա.):

Հատկապես այն երկու բնագավառները, որոնց հետ ես սերտ կապ ունեմ՝ բժկական կրթության և մշակույթի ոլորտները, պարզապես ողորմելի վիճակում են. ֆիասկոն՝ ֆիասկոյի վրա, անհեթեթությունների, չտրամաբանված գործողությունների մի շարք:

-Այսինքն՝ թե՛ խորհուրդը, թե՛ համալսարանը մշտական ճնշման տա՞կ են եղել Առողջապահության նախարարության կողմից կոնկրետ ճնշում եղե՞լ է:

-Առողջապահության նախարարը բաց տեքստով հայտարարել է, որ նպատակն է եղել ձևավորել նոր խորհուրդ, այնինչ դուք շատ լավ հասկանում եք, որ դա այն գերատեսչության ղեկավարն է, որն ընդհանրապես կրթական համակարգի հետ կապ չունի: Պետական բոլոր համալսարանները անմիջականորեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ են: Այստեղ անմիջականորեն խախտվում են գերատեսչական դիստանցիաները, և դա տրամաբանական բացատրություն չունի. դա հնչում է որպես դեկլարատիվ որոշակի քաղաքականության բանաձևում, և մենք խորհրդի կազմում տեսնում ենք և՛ արտաքին ճնշումներ, և՛ նույնիսկ ներքին սադրանքներ: Սադրիչների ֆունկցիան էր խորհրդի ներսում ստեղծել անորոշ վիճակ, իսկ հանրության շրջանում՝ այնպիսի տպավորություն, թե բժշկական համալսարանում ինչ-որ բան այն չէ:

-Ձեր խոսքը լռեցնելու փորձե՞ր են եղել:

-Ոչ, ինձ վրա դժվար է ճնշում գործադրել, պարզապես ինչ-որ պահից որևէ տեսակի հարաբերություններ դադարեցվեցին, և այն հանգամանքը, որ խորհրդի ժամկետը լրացավ ապրիլի 16-ին, ես իմացա ապրիլին: Երբ ինձ ընտրում էին խորհրդի նախագահ, խոսքը հինգ տարվա մասին էր…Բայց ըստ տրամաբանության գոնե մինչև ժամկետի լրացումը պետք է կազմվի նոր խոհուրդ և ընտրվի նոր նախագահ, իսկ այդ պրոցեսը տեղի ունեցավ ընդամենը մի քանի օրի առաջ: Ամենավճռորոշ և ծանր շրջանում (նկատի ունեմ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը-Վ. Ա.) Բժշկական համալսարանը չի ունեցել հոգաբարձուների խորհուրդ:

Մանարամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան