Հունիսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը 6,5 անգամ աճել են․ ի՞նչն է պատճառը

Լուրեր

03.05.2024 | 17:51
Ադրբեջանի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու միջազգային զորավարժությունների
03.05.2024 | 17:51
ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով որևէ քայլ չի ձեռնարկել․ Զախարովան կանոնադրությունն է հիշեցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:43
Թքելն ինքնին հանցակազմ չէ. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:35
ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը
03.05.2024 | 17:26
ՔՊ-ի նվիրատվությունների հետ կապված գործընթաց կա. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:18
Տրինիդադ և Տոբագոն որոշել է Պաղեստինն անկախ պետություն ճանաչել
03.05.2024 | 17:11
Գավառի մանկատան այգում գարեջրատուն է եղել․ համոզում էին՝ մանկական սրճարան է․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:00
ՌԴ-ն մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին նոր հարձակման է պատրաստվում Ուկրաինայի հյուսիս-արևելքում
03.05.2024 | 16:49
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 16:38
Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ
03.05.2024 | 16:27
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա
03.05.2024 | 16:18
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 16:07
ՀՀ գլխավոր դատախազի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.05.2024 | 16:07
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն Իրանում է․ քննարկվել է տարածաշրջանում իրավիճակը
03.05.2024 | 15:55
44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է․ Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում այս տարվա մարտ-հունիս ամիսներին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բացահայտման նպատակով իրականացված թեստերի քանակը 113 547 է, որոնցից հաստատված դեպքերի թիվը՝ 26 065։

Արդյոք այս թիվը ներկայացնո՞ւմ է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման ամբողջ պատկերը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ասուլիսներից մեկում հայտնել էր, որ հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնհայտորեն վարակված է կորոնավիրուսով: Ստացվում է, որ մարդկանց մի խումբ, վարակված լինելով կորոնավիրուսով, այնուամենայնիվ, չի ներառվում ամեն օր հրապարակվող կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում։

Առողջապահության նախարարությունը նման վիճակագրություն չունի, թե քանի մարդ է վարակվել կորոնավիրուսով, բայց չի թեստավորվել։ Սակայն Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս տարվա հունիսին գրանցվել է չճշտված հարուցիչով  թոքաբորբի 3895 դեպք։ Սա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 6,5 անգամ։

Նախորդ տարվա հունիսին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի ընդամենը 514 դեպք։ Այս տարվա մայիս ամսին չճշտված հարուցիչով թոքաբորբերի թիվը նույնպես մի քանի անգամ պակաս է հունիսին գրանցված դեպքերից՝  գրանցվել է ընդամենը 814 դեպք։

Կարելի է ենթադրել, որ թվերի նման կտրուկ աճը պայմանավորված է հենց Covid-19-ով վարակված, թոքաբորբ ունեցող, սակայն չթեստավորված քաղաքացիների առկայությամբ։

Factor.am-ը սրա վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Պետական վիճակագրական ծառայությունից և Առողջապահության նախարարությունից։ Հարցին Պետական վիճակագրական ծառայությունում դժվարացան պատասխանել՝ պատճառաբանելով, որ հարցը մասնագիտական է և պատասխան պետք է ստանանք Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարությունից, սակայն,  ևս չհաջողվեց հստակ պատասխան ստանալ: «Չկա նման վերլուծություն, որ ասենք՝ այդ թվում կորոնավիրուս ունեցողներ կան, թե՝ ոչ։ Պետք է յուրաքանչյուր պացիենտի պատմությունը բացեն, նայեն»,- մեզ  հետ զրույցում նշեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։

Անժելա Պողոսյան