Կառավարությունից և Փաշինյանից պահանջվեց 2 տարի և 2 ամիս՝ գաղափարներին դավաճանելու համար․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը կինոռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

– Պարո՛ն Խզմալյան, Սահմանադրական դատարանի դատավորի երեք թեկնածուները հայտնի են։ Նրանցից մեկը Կառավարության կողմից առաջադրված Վահրամ Ավետիսյանն է։ Այս անձի շուրջ բավական շատ քննարկումներ ծավալվեցին առ այն, որ նրա հայրը ժամանակին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է եղել և Մարտի 1-ին առնչվող մի շարք գործերով կայացրել է որոշումներ, որոնց մի մասն արդեն բեկանվել է։ Զոհերի հարազատները դեմ են, որպեսզի այս անձը գնա ՍԴ։ Ինչո՞ւ նման որոշում կայացվեց։

– Ձեր հարցն այն մանրուքն է, որը վերցրած՝ մենք կարող ենք տեսնել շատ մեծ պատկեր։ Ինչո՞ւ է շարքային քաղաքացին հետաքրքրված ինչ-որ դատավորի ճակատագրով, կենսագրությամբ, ընտանեկան կապերով․ մի պարզ պատճառով, մենք ուզում ենք ընդամենը մեկ բան, որը կոչվում է արդարություն։ Եվ 2018 թվականի գարնանը մարդկանց ոտքի էր հանել արդարության սովը։ Բայց 2 տարվա ընթացքում ոչ մի պետական ինստիտուտ չի հեղափոխվել, այլ տեղափոխվել է։

– Այս իշխանության օրոք 2 տարի է, ինչ առկա է Ամուլսարի խնդիրը, սակայն հստակ լուծում չի տրվում։ Խնդիրն ինչո՞ւմ եք տեսնում։

– Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Մակերեսին մենք տեսնում ենք հսկայական բնապահպանական խնդիր, որն առնչվում է ազգային անվտանգությանը, սակայն այստեղ կան քաղաքական, հասարակական, հոգեբանական խնդիրներ։ Դա նշանակում է, որ Կառավարությունը մարտահրավեր է նետում քաղաքացիական հասարակությանը։ Սա նշանակում է դավաճանություն ժողովրդավարության այն սկզբունքների նկատմամբ, որի համար 2 տարի առաջ բոլորս կանգնել էինք։ Փաստորեն, Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից պահանջվեց 2 տարի և 2 ամիս՝ գաղափարներին դավաճանելու համար։

– Իշխանությունը հակառակն է պնդում։ Ասում է, որ հիմա իրենք ավելի ժողովրդավար են, խոսքի ազատություն կա, որը երբևէ այսպիսի ծավալների չի եղել։ Սրանք որպես փաստեր չե՞ք դիտարկում, թե՞ կարծում եք՝ այլ բան կա այս ամենի հետևում։

– Ոչ, ես այդպես չեմ ընկալում։ Մենք ավելի ծանր ենք տանում այս նահանջը, որովհետև Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին մենք չենք ընտրել։ Նրանք հեղաշրջումների շնորհիվ եկան իշխանության։ Այս Կառավարությունը և խորհրդարանը եկան իշխանության՝ ժողովրդի պարզ արտահայտված կամքով։ Դա ժողովրդավարության փոքր, բայց կարևոր հաղթանակն էր։ Դա է շրջվել, դա է դրժվել, դրանից է հրաժարվում Կառավարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան