Հայաստանի պաշտոնյաները տեղյակ չե՞ն Սերժ Սարգսյանի ասածից

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնակցեց Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորեց, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգևով խրախուսեց ծառայության աշխատակիցներից մեկին: Ապա ելույթ ունեցավ, որի որոշ ձևակերպումներ՝ հիմնականում պաշտոնյայի դերի ու կոռուպցիայի մասին, տարիների կրկնություն են անցել՝ նույն ձևով հասնելով մեր օրերը:

Նախագահն ասաց, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու միակ ճանապարհը ժողովրդավարական զարգացումն է, իրավունքի գերակայության ամրապնդումը. «Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն»:

Նախագահի այս խոսքը նոր չէ, ասել է միշտ: Օրինակ՝ 2017թ. հունվարի 27-ին ՀՀԿ խորհրդի նիստում ասում էր. «Մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է»: 2016թ. նոյեմբերի 26-ին՝ ՀՀԿ 16-րդ համագումարում, դարձյալ անդրադառնում էր պաշտոնի ճիշտ օգտագործման խնդրին՝ ասելով. «Մի՛ ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անմնացորդ ծառայելու։ Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ»։

Թե ինչպես են այդ ծանր բեռը կրում հայրենի պաշտոնյաներից շատերը՝ պետական թանկարժեք մեքենաները ծառայեցնելով սեփական ընտանիքին, պետական փողերով բիզնես դասի տոմսերով մեկնելով տարբեր գործուղումների, սեփական ազգուտակին նշանակելով տաքուկ պաշտոնների՝ հայտնի է բոլորին: Սերժ Սարգսյանի հավաստիացումները հերքվում են անգամ պաշտոնատար անձանց հայտարարագրերով՝ դրանցում ներկայացված հսկայական ունեցվածքով, միլիոնավոր դրամների, այսպես ասած, կտակներով, նվիրատվություններով, գույքով: Դրանք թերթելուց հետո քաղաքացիների մոտ այլևս հարց չի մնում, արդյոք պաշտոնը վայե՞լք է, թե՝ ոչ:

 

Սևակ Հակոբյան