Ոստիկանությունն այս պահին Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող White Shorja լողափում է. նրան մանդատից կզրկե՞ն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երեկ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել բազմամարդ «փարթի», որին ներկա է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Սոցիալական ցանցերում տարածվել են երեկոյան խնջույքի լուսանկարները, որտեղ բազմաթիվ մարդիկ կան:

Մամուլում հրապարակումներ կան, որ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ կա ՀՀ պարետի որոշում, որի համաձայն՝ բացօթյա միջոցառումներին հինգ հոգուց ավելի մարդ չպետք է մասնակցի: Պարետատնից Factor.am-ին հայտնեցին, որ կազմակերպված «փարթիով» զբաղվում են ոստիկանները:

«Այս պահին Ոստիկանության ծառայողները և տեսչական մարմինների աշխատակիցները գտնվում են տեղանքում, որտեղ միջոցառումը տեղի է ունեցել: Կարծում եմ, որ օրվա ընթացքում աշխատանքների մասին կհայտարարեն»,- ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Արտակարգ դրության ժամանակ հարսանեկան խնջույք կազմակերպելու համար, հիշեցնենք, աշխատանքից ազատվեցին ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ մասնակցության համար:

Մանե Գևորգյանից հետաքրրքվեցինք՝ հնարավո՞ր է՝ Հայկ Սարգսյանն էլ պատգամավորական մանդատից զրկվի:

«Ինչ վերաբերվում է նրան՝ արդյո՞ք պատիժ կամ նկատողություն նախատեսվում է, կխնդրեմ խոսեք «Իմ քայլը» խմբակցության հետ, քանի որ նա պատգամավոր է և խմբակցության իրավասության ներքո է գտնվում: Նա օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է և վարչապետի կողմից չի նշանակվում»,- ասաց նա:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հայկ Սարգսյանից և White Shorja կազմակերպությունից: Մեր հեռախոսազանգերը, սակայն, անպատասխան մնացին։

Նարեկ Կիրակոսյան