Արդյոք երկարատև դիմակ կրելն առողջության համար վնասակար է․ ի՞նչ ցուցումներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

Աշխարհում արդեն 15 միլիոնից ավելի մարդու վարակած կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ այս օրերին չեն դադարում քննարկվել համավարակին վերաբերող տարբեր վարկածներ։ Դրանց մի մասը ճշմարտությանը մոտ է, մյուս մասը՝ տրամաբանության սահմաններից դուրս։

Դիտարկենք կորոնավիրուսի վերաբերյալ տարածված կարծիքներից հետևյալը․ ռեսպիրատոր կամ վիրահատական դիմակներ երկարատև կրելիս մարդը կարող է շնչառական խնդիրներ ձեռք բերել, թունավորվել ածխաթթու գազով, վնաս հասցնել թոքերին։ Նշվում է, թե դիմակները մինչև 60%-ով նվազեցնում են դեպի օրգանիզմ հասնող թթվածինը և մեծացնում ածխաթթու գազով (CO2) թունավորման ռիսկը։

Վարկածը հատկապես տարածված է այս օրերին, երբ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է, իսկ սաստիկ շոգի պայմաններում դիմակ կրելը՝ բավականին դժվար։ Պարզելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Factor․am-ն ուսումնասիրել է այս օրերին հանրային առողջության հարցում ամենավստահելի աղբյուրներից երկուսի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ CDC-ի ցուցումները։

Նախ՝ հասկանանք բժշկական վիրահատական ու ռեսպիրատոր դիմակների տարբերությունը։ Վիրահատական բժշկական դիմակը եռաշերտ է, ունի երկաթ, որն ամրանում է քթի ոսկրային հատվածում և ամբողջությամբ չի զատում մաշկը օդից, քանի որ, ռեսպիրատոր դիմակի համեմատ, ավելի թույլ է։ Օրինակ՝ բժշկական դիմակ կրող անձն անմիջապես կզգա, եթե իր ներկայությամբ օծանելիք օգտագործեն։

Ի տարբերություն սովորական՝ եռաշերտ բժշկական դիմակների՝ N95 ռեսպիրարատոր դիմակի եզրերը ստերիլ փակում են այն կրողի քիթն ու բերանը՝ փորձելով բացառել օդի մասնիկների ներթափանցումը։ Դրա փոխարեն՝ N95 դիմակներն օդի ֆիլտրման հատուկ անցք ունեն։ Այսպես, առողջապահական կառույցներից և ոչ մեկը մինչ օրս նախազգուշացում չի տարածել այն մասին, թե բժշկական դիմակներ կրելը կարող է հանգեցնել թթվածնի մակարդակի՝ վտանգավոր աստիճանի նվազեցման։

Այդուհանդերձ, չնայած N95 դիմակի ֆիլտրող գործառույթի ապացուցված արդյունավետությանը, հետազոտությունները պարզել են, որ դիմակները կարող են խանգարել այն կրողի շնչառությանը, եթե երկար ժամանակ օգտագործվեն, հատկապես այն դեպքում, երբ անձն ի սկզբանե շնչառական հիվանդություն ունի։ Հենց սա հաշվի առնելով՝ քրոնիկ շնչառական, սիրտ-անոթային կամ այլ հիվանդություններ ունեցողներին, որոնք դժվարացած շնչառություն ունեն, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս նախքան N95 ռեսպիրատոր դիմակ կրելը բժշկի հետ խորհրդակցել, քանի որ այն կարող է ավելի դժվարացնել շնչառությունը: Կառույցը խորհուրդ է տալիս քիթն ու բերանը կիպ փակող ռեսպիրատոր դիմակները կրել միայն այնպիսի պայմաններում, երբ իսկապես վարակման վտանգ կա, կամ երբ բուժաշխատող եք ու վարակակիրների հետ եք աշխատում։

ԱՄՆ առողջապահական հետազոտական կենտրոններից մեկը նշում է, թե դիմակ կրելու արդյուքում թոքերը վնասելու մասին ապատեղեկատվությունը կարող է առաջացած լինել դիմակը կրելիս օդի պակասի զգացողությունից: Իսկ դա նրանից է, որ քաղաքացին, եթե երկար տարիների փորձով բուժաշխատող չէ, սովոր չէ տևական ժամանակ դիմակով լինելուն։

Առողջապահական մի շարք կառույցների պնդմամբ էլ՝ ածխաթթու գազը, որը մարդն արտաշնչում է, չի կարող ամբողջությամբ կուտակվել դիմակի ներսում, քանի որ վերջինն ունի անցքեր, որտեղով օդի որոշակի հատված ելումուտ է անում։ Կարևոր է հաշվի առնել նաև այն, որ առողջապահության ոլորտի աշխատողներից բացի՝ քաղաքացիները դիմակն ավելի քիչ ժամանակով են ստիպված լինում կրել։ Նրանք առնվազն մի քանի վայրկյանով այն հանելու և մաքուր օդ շնչելու հնարավորություն են ունենում, իսկ դա դիմակի ներսում ածխաթթու գազի վտանգավոր կուտակումը քիչ հավանական է դարձնում։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ թեպետ ժամանակի ընթացքում ածխաթթու գազի որոշակի քանակ դիմակի ներսում կուտակվում է, այն հիմնականում «հանդուրժելի» քանակությամբ է, այնպես որ դիմակը երկարատև կրելն արյան մեջ ախծաթթու գազի մակարդակը չի ավելացնի։

ԱՀԿ-ի պնդամբ էլ՝ բժշկական դիմակների երկարատև օգտագործումը չի առաջացնում ածխաթթու գազով թունավորում և թթվածնի պակասություն։

Կազմակերպության ցուցումներում մասնավորապես նշվում է․ «Բժշկական դիմակների երկարատև օգտագործումը կարող է անհարմար լինել: Այնուամենայնիվ, այն չի հանգեցնում ո՛չ ածխաթթու գազով թունավորման, ո՛չ էլ թթվածնի անբավարարության: Բժշկական դիմակ կրելիս համոզվեք, որ այն ձեր դեմքը փակում է պատշաճ կերպով, բայց և թույլ է տալիս նորմալ շնչել»։

Բժշկական դիմակը երկարատև կրելիս ածխաթթու գազով թունավորվելու վարկածն իրականություն չդարձնելու համար ԱՀԿ-ից խստորեն հորդորում են դիմակերը փոխել առնվազն 3-4 ժամը մեկ կամ խոնավանալուց անմիջապես հետո։

Ի դեպ, հուլիսի 8-ից, ՀՀ պարետի որոշմամբ, հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել այն քաղաքացիները, որոնք շնչառական հիվանդություններ ունեն՝ պայմանով, որ ունենան համապատասխան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթուղթ։ Հիվանդությունների թվում են ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, էմֆիզեման կամ բրոնխիտը` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան