Արմեն Սարգսյանին տրված ժամանակն ավարտվեց. ինչ է սպասվում ՍԴ-ում Արարատ Միրզոյանի ստորագրությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Այսօր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին օրենքով հատկացված 21-օրյա ժամկետի վերջին օրն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ստորագրելու կամ ՍԴ դիմելու համար։ Հիշեցնենք՝ հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված այս փոփոխություններով Հրայր Թովմասյանը զրկվում է ՍԴ նախագահի պաշտոնից, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ դատավորի պաշտոնից:

Հուլիսի 30-ին Արմեն Սարգսյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ այս օրենքում կատարված փոփոխությունները չի ստորագրի: ԱԺ Կանոնակարգի համաձայն՝ նախագահի կողմից 21-օրյա ժամկետում չստորագրելուց հետո խորհրդարանի նախագահն իրավունքի ուժով կարող է հինգ օրվա ընթացքում ստորագրել և հրապարակել փոփոխությունները:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հիշեցնենք, որ այս ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը փոփոխություններ է կատարել նաև ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում, որի արդյունքում ընտրովի մարմիններին, այդ թվում՝ ՍԴ անդամներին, կարող են ընտրել նաև արտահերթ նիստերում:

Իսկ ահա հունիսի 30-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով քննարկեց և ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել՝ առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին: Իշխանությունները պնդում են, որ այս երեք առանցքային փոփոխություններով հանգուցալուծվեց ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը և, ի վերջո, ՍԴ նախագահի պաշտոնից հեռացվեց Հրայր Թովմասյանը, ում ընտրությունն այդ պաշտոնում իշխանությունը համարում է կեղծիքով իրականացված։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ արված փոփոխություններից և նոր անդամների ընտրությունից հետո բարձր դատարանը կսկսի բնականոն հունով աշխատել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, մինչդեռ, պնդում է, որ այս փոփոխություններով ոչ թե ՍԴ-ի շուրջ ճգնաժամը հանգուցալուծվում է, այլ հակառակը՝ այն նոր է ծագում։

Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են զբաղեցնելու ՍԴ դատավորների թափուր տեղերը: Պաշտոնապես անուններ չեն շրջանառվում, բայց մամուլը գրում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի,  փաստաբան Կարապետ Բադալյանի և արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հավանական թեկնածությունների մասին: Հայտնի չէ նաև, թե ով է լինելու բարձր դատարանի նոր նախագահը: Ի դեպ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ կհրաժարվի, եթե իրեն առաջարկեն ՍԴ նախագահի պաշտոնը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հարկ է համարում զգուշացնել՝ այն անձինք, ովքեր կհամաձայնեն զբաղեցնել ՍԴ դատավորների պաշտոնները, հետագայում պատասխանատվություն են կրելու:

Հանրապետական կուսակցության իշխանության օրոք քաղհասարակության ներկայացուցիչները, իրավապաշտպանները և ընդդիմադիր գործիչները պնդում էին, որ ՍԴ-ն քաղաքական պատվերներ է կատարում՝ ենթարկվելով գործադիր իշխանությանը կամ հենց Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներին: Որպես ասվածի հիմնավորում՝ նշվում էր, որ Սահմանադրական դատարանը երբևէ  անվավեր չի ճանաչել ընտրությունների վիճարկվող արդյունքները՝ անկախ դրա համար անհրաժեշտ փաստական բազմաթիվ հիմքերի առկայությունից։ Այժմ հարց է առաջանում, թե ՍԴ այս նոր կազմն արդյո՞ք իր գործելաոճով տարբերվելու է նախորդից, թե՞ շարունակելու է սպասարկել օրվա իշխանության շահերը: Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ իշխանության կողմից առաջադրված թեկնածուները չեզոք չեն կարող լինել:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, մինչդեռ, ՍԴ նորընտիր դատավորների աշխատանքի որակի մասին այս շրջանում գնահատականներ տալը տեղին չի համարում։

Այնուհանդերձ՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ Սահմանադրական դատարանի անդամների վրա տարատեսակ ճնշումների և ուղղորդումների պրակտիկան իսպառ կբացառվի և չի լինի այնպես, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր։

Ռուբեն Մելիքյանը կարծում է՝ բազմաթիվ բարձր պրոֆեսիոնալներ չեն համաձայնվի առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, մինչդեռ, համարում է, որ  քաղաքականացված իրավաբաններն են ստեղծում տպավորություն, թե որակյալ ՍԴ չենք ունենալու:

Ինչևէ, վաղվանից մեկնարկում է ԱԺ նախագահին օրենքով ընձեռված հնգօրյա ժամկետը: Factor TV-ի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը հենց վաղն էլ կստորագրի օրենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան