ՍԴ անդամները ոչինչ չեն արել 2008-ին, երբ փողոցում գնդակահարվեց տասը քաղաքացի, այնպես որ թող իրենց սրբի տեղ չդնեն․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, երեկ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրինագծերի փաթեթը։ Ըստ փոփոխությունների` ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչ ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու։ Սա ընդունելի՞ որոշում եք համարում։

-Ընդհանրապես, օրենքների առումով, կարծում եմ, իրավաբաններն ավելի կոնկրետ մեկնաբանություններ կտան։ Ինչ վերաբերում է ընկալելուն՝ ճիշտ է, թե սխալ է, այս առումով ես գտնում եմ, որ կար սահմանադրական ճգնաժամ։ Դրա համար «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցում էր «Այո»-ի քարոզարշավին։ Մենք գտնում ենք, որ այս Սահմանադրական դատարանը վստահություն չունի, և ինքը նախկին իշխանությունների վերջին բաստիոնն էր համարվում, և այն փոփոխության ենթակա էր։ Այս Սամանադրական դատարանի անդամներին պետությունն առաջարկեց բազմաթիվ լուծումներ: Ցավոք, իրենք դա չընկալեցին։ Չեմ հասկանում, թե ինչու՝ իրենք իրենց սրբի տեղ են դրել․ համարում են, որ իրենք ազնիվ են, սրբորեն ծառայել են պետականությանն ու ժողովրդին, և այսօր իրենք պայքարում են ոչ թե իրենց իրավունքների կամ սեփական բարեկեցության համար, այլ պայքարում են հանուն ժողովրդի։ Պիտի ասեմ, որ սա մեծ խաբեություն է։ Իրենք 2004 թվականի ապրիլի 12-ից հետո արյան լճակների միջով գնացել են իրենց աշխատատեղը, գերադասել են իրենց 420 հազար դրամ աշխատավարձը ստանալ ու որևէ տեղ չեն բողոքել, ոչինչ չեն արել։ Դա այն դեպքում, երբ պետության առաջին դեմքն արհամարհել է իրենց որոշումը՝ վստահության հանրաքվե անցկացնելու առումով։ Իրենք ոչինչ չեն արել 2008 թվականին, երբ փողոցում գնդակահարվեց տասը քաղաքացի, երբ անհամազոր ուժ կիրառվեց, և մարդիկ սպանվեցին։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ընկերներից ոմանք, ովքեր այսօր, ցավոք, այս կյանքում չեն, այդ մարդկանց վրա ճնշումներ են կիրառվել։ Իրենք իմացել են այդ ճնշումների մասին ու հանգիստ լռել են։ Առ այսօր լռել են։ Ոչինչ չեն արել այդ ուղղությամբ, այնպես որ թող իրենց սրբի տեղ չդնեն։ Այնպես չի, որ իրենք ազնիվ են այս ժողովրդի հանդեպ։ Ազնիվ էիք՝ ժամանակին բողոքեիք։ Սա էլ վերջին վատությունն է․ Եվրադատարան կդիմենք։ Գնացե՛ք, դիմե՛ք։ Մենք էլ ենք ասում, որ այս դատարանները վստահություն չունեն, դրա համար էլ ուզում ենք փոխել, ուզում ենք փոխել ձեզնից։ Դուք էլ տեսնում եք, որ վստահություն չունեն, դրա համար եք Եվրադատարան դիմում, չէ՞։ Ձեր պահվածքով այնպես եք արել, որ դակիչ մեքենա եք դարձել նախորդ իշխանությունների համար: Ինչ վերաբերում է այս մարդկանց աշխատավարձ տալուն, կամ չտալուն․ իրենց առաջարկվել էր թոշակի գնալու տարբերակը, իրենք դա չընդունեցին։ Ես չեմ կարծում, որ իրենք արժանի են այդ թոշակները ստանալուն, բայց մեր իշխանությունները բարեհոգի են, մեծահոգի են, տալիս են այդ գումարները։ Թող գնան, ստանան, ու իրենց վերջին վատությունը ժողովրդին չանեն։

-Ինչպես հայտնի է՝ օրենքի ընդունումից հետո հանրապետության նախագահը տեղյակ էր պահել ԱԺ նախագահին, որ ինքը չի ստորագրելու այդ օրենքը։ Անշուշտ, օրենքը ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի ստորագրությամբ, բայց երկրի նախագահի նման դիրքորոշումը շատերի համար անսպասելի էր, Դուք դա ինչո՞վ եք բացատրում։

-Գիտեք, ես որևէ դավադրություն այդտեղ չեմ տեսնում, ոչ էլ մտածում եմ, որ այդտեղ ինչ-որ խուսափելու միտում կա, կամ Արմեն Սարգսյանը կիրառել է իր դիվանագիտական հմտությունները։ Դա բացարձակ այդպես չէ։ Կա օրենքի կիրարկման նպատակահարմարությունը, և ես գտնում եմ, որ դրանից ելնելով՝ թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Արմեն Սարգսյանն ընդհանուր խորհրդակցության արդյունքում խնդրի լուծման այդ բանալին են գտել, ինչը համարում եմ ճիշտ։

-Եվ ի՞նչ եք կարծում, ՍԴ թնջուկը ե՞րբ վերջնականապես լուծված կլինի։

-Ես կարծում եմ՝ արդեն իսկ լուծված է, որովհետև այս օրենքն ընդունելուց հետո ՍԴ երեք անդամներ այլևս չեն համարվի դատարանի անդամներ և Սահմանադրությունն իր էությամբ 2015 թվականին ընդունված Սահմանադրության ոգուն է համապատասխանում։ Հրայր Թովմասյանը չի հանդիսանում ՍԴ նախագահ։ Ուրիշ խնդիր է, թե ՍԴ նախագահի ինչ թեկնածուներ կառաջարկեն նախագահը, Ազգային ժողովը, ԲԴԽ-ն։ Այս առումով շատ կուզեի, որ ճիշտ ընտրություն կատարվեր՝ քաղաքական շահարկումներից ու քաղաքական դիտարկումներից դուրս։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան