Հրայր Թովմասյանը Քոչարյանի գործով աբսուրդային որոշում է կայացրել․ Պարգև Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր, փաստաբան Պարգև Օհանյանի հետ

– Խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխություններով Հրայր Թովմասյանը թողնում է ՍԴ նախագահի պաշտոնը, 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները հեռանում են դատարանից։ Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ այսօր ընդունվեցին փոփոխություներ, որոնցով լուծվելու է ՍԴ-ում 12 տարի պաշտոնավարած դատավորների կենսաթոշակի հարցը, ամրագրվելու են դատավորների թափուր տեղերը, կարգավորվելու է ՍԴ նախագահի թափուր տեղի համալրման հարցը: Այսպիսով ՍԴ-ի ճգնաժամը լուծվո՞ւմ է, թե՞ նոր զարգացումների սպասենք։

– Չեմ կարծում, ճգնաժամի մասին խոսելն իմաստ չունի: Ես կարծում եմ, որ լուծվել է, և լուծվելու է, այսպես կոչված, ճգնաժամի կամ լեգիտիմության դեֆիցիտի հաղթահարման հարցը։ Ճգնաժամի մասին խոսելն իմաստ չունի, ես կարծում եմ՝ լուծվել է հարցը, նորմալ է, որ քաղաքական և իրավական գործընթացներ պետք է գնան։ Ընտրել ենք Ազգային ժողով, վստահել ենք և դեռ վստահում ենք, այնպես որ՝ թող այդ հարցերին ուրիշները պատասխանեն։ Ես, որպես իրավաբան, մի քիչ էլ քաղաքականությամբ փոշոտված անձ, կարծում եմ՝ այս հարցը չէր կարող մնալ, անխուսափելի էր։

– Հեռացվող դատավորներից Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը հայտարարել են, որ մինչև ՄԻԵԴ գնալու են, որովհետև խախտվել են իրենց իրավունքները։ Դուք որպես նախկին դատավոր, որը Ռոբերտ Քոչարյանի հրամանով հեռացվել է պաշտոնից «Ռոյալ Արմենիա»-ի գործով որոշումից հետո, տեղին համարո՞ւմ եք համեմատականներ տանել։

– Գուցե, նորմալ է։ Ես էլ եմ դիմել ՄԻԵԴ, միանգամից եմ դիմել, բայց 12 տարի է՝ որևէ նորություն չունեմ։

– Նրանց պարագայում իրավունքի առերևույթ խախտում տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ։ Ասում են՝ լեգիտիմ ընտրված դատավորներ ենք, հիմա եկել ասում եք՝ 12 տարի պաշտոնավարել եք, հեռացե՛ք։

– Առերևույթ խախտումներ, առհասարակ, միշտ էլ կարելի է գտնել։ Գիտեք՝ նման հարցերն առանց ինչ-որ տեղ քաղաքական դիկտատուրայի չեն լուծվում։ Դասական ճանապարհով, ինչպես կասեր պարոն Մարուքյանը, բնական է՝ այս հարցը չէր լուծվելու։ Դասական ճանապարհով իշխանությունն էլ չէր լինի։ Եվ, բնականաբար, դա դասական իրավական ճանապարհով չի եղել, բայց դա չի նշանակում, որ պետությունը դադարում է իրավական լինելուց։ Հակառակը, աշխարհն ընդունեց, որ ժողովրդավարական պետություն է կայացել, այնպես որ՝ նույնը հիմա է։ ՍԴ անդամներին շատ լավ հասկանում եմ, նորմալ է, որ զբաղվեն իրենց իրավունքների պաշտպանությամբ։ Իշխանությանը պիտի վստահենք, հուսամ՝ միշտ, և հավատանք, որ այս քայլերը կլուծեն լեգիտիմության հարցը, և ՍԴ-ն կաշխատի իր բնական հունով։ Շատ կարևոր է նաև, թե ովքեր կընտրվեն, մասնագիտական, մարդկային ինչ արժեքների կդավանեն։

– Քաղաքական անցյալ ունեցող անձը կարո՞ղ է լինել անկախ դատավոր։ Այս օրերին Հրայր Թովմասյանին շատ են հիշեցնում իր անցյալը, ով ՀՀԿ իշխանության կարկառուն դեմքերից էր, Սերժ Սարգսյանի «հագով» Սահմանադրություն էր գրել, սակայն այս փոփոխությունների արդյունքում շարունակում է մնալ ՍԴ-ում։

– Քաղաքական անցյալի հարցը կարող է մի քիչ վիճելի լինել։ Այդ պահին կարող է նա չլինել քաղաքական որևէ կուսակցության անդամ, օրենքն այդպիսի պահանջ է դնում, հակառակ դեպքում, ինքը դատարանում կպաշտպանի կուսակցական շահը։ Մենք մեզ պիտի չխաբենք, մենք պիտի ընտրենք այնպիսի մարդկանց, որոնք, գուցե, տարբեր քաղաքական դաշտերում են եղել, որևէ կուսակցության չեն հարում։ Հրայր Թովմասյանի դեպքում, որպես մարդ և մասնագետ՝ դրական կերպար է, բայց ակնհայտ է, որ մեկ օրում ինքը ՀՀԿ-ից դիմում է գրում, ազատվում է ու գնում է ՍԴ։ Եթե կուսակցության մեջ ես, չի նշանակում՝ բորոտ ես։

– Հրայր Թովմասյանին մարդկային ու մասնագիտական իմաստներով դրական գնահատեցիք։ Կա՞ մի քայլ, որ նա արեց, և իշխանությունը հասկացավ, որ Հրայր Թովմասյանը պետք է չլինի ՍԴ նախագահ։

– Իհարկե, այդպիսի քայլ եղավ։ Ինքը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործով՝ շատ վիճելի որոշում, որ իրավական հարթության մեջ շատ վիճելի էր՝ անվավեր ճանաչեց գոյություն չունեցող հոդվածը, հետո էլ հիմնավորեցին, թե նախադեպեր կան։ Սա գիտական շրջանակների բանավեճի քննարկման թեմա է, բայց աբսուրդների շարքից է՝ անվավեր ճանաչել գոյություն չունեցող միտքը, նախադասությունը, դրույթը։ Կարծում եմ, որ սխալը գալիս է հանգամանքներից՝ սխալ քաղաքականության հետևանք էր, երբ դու, լինելով իշխանության մեջ, կուրանում ես և չես տեսնում իրավական սխալներն ու անում ես այդ քայլերը, այսինքն՝ գիտես, որ ՀՀԿ-ի անդամ ես և այլն, ու այդտեղ խնդիր կարող է լինել, և դու հանցավոր ինքնավստահության մեջ ես ու այդպես գնում ես առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան