ՍԴ խմորը դեռ շատ ջուր է տանելու, ներքաղաքական իրավիճակը կսրվի. Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, երեկ ուշ երեկոյան մի կարևոր ինտրիգ հանգուցալուծվեց՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց այն փոփոխությունների նախագիծը, որը թույլ է տալիս, որպեսզի դադարեցվեն Սահմանադրական դատարանի 3 անդամների լիազորությունները, ինչպես նաև Հրայր Թովմասյանի հեռացումը ՍԴ նախագահի պաշտոնից։ Այսպիսով՝ կարո՞ղ ենք ասել, որ այլևս խոչընդոտ չկա, որպեսզի ՍԴ-ում այդ փոփոխությունները տեղի ունենան, թե՞ այս ընթացքում այլ զարգացումներ են հնարավոր։

– Իրավական խոչընդոտներ կան, թե չկան՝ չեմ կարող ասել, իրավական խնդիր է դա, բայց քաղաքական առումով, իհարկե, ամեն ինչ նոր է սկսվում։ Ես վստահ եմ, որ այս իրադարձությունները դեռ կզարգանան, և այս առիթով ներքաղաքական իրավիճակն ավելի կսրվի։ Այսինքն, ինչպես ժողովուրդն է ասում՝ այս խմորը դեռ շատ ջուր կտանի։

– Այսինքն, Ձեր գնահատմամբ, միանշանակ չէ, որ այլևս ունենք այս փոփոխությունը։ Քաղաքական ինչ-որ զարգացումներ կարո՞ղ են կանխել ՍԴ-ի այս անդամների հեռացումը։

– Կանխել չեն կարող, բայց ի սկզբանե այս իրադարձությունների ենթատեքստը քաղաքական է, դա ակնհայտ է։ Այսինքն՝ խնդիրը Սահմանադրական դատարանը չի։ Խնդիրն այն է, որ ընդդիմությունը դա դարձնելու է առիթ, համախմբվելու է այդ գաղափարի շուրջ և փորձելու է ակտիվացնել պայքարը իշխանությունների դեմ։

– Հրայր Թովմասյանը երեկ ասաց, որ այս փոփոխությունները պարտադիր պետք է ՍԴ ուղարկվեն, ստանան ՍԴ-ի հաստատումը։ Ի՞նչ եք կանխատեսում, հնարավո՞ր է՝ նոր ճգնաժամ առաջանա։

– Ես էլի եմ ասում, սա զուտ իրավական խնդիր է, այդտեղ բազմաթիվ նրբություններ կան, որոնց ես չեմ տիրապետում։ Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը կատարել է քայլ, որը, Սահմանադրական դատարանի նախագահի կարծիքով, իրավաբանորեն անթույլատրելի է։ Բայց, էլի եմ ասում, սրա շուրջ քաղաքական իրադարձություններն ակնհայտորեն զարգանալու են և լուրջ պայքար է ծավալվելու։

– Նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվեց ընդդիմադիրների թիրախում՝ ստորագրելով իշխանությանը ձեռնտու նախագիծը։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ արտահայտություններ է արել՝ «Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներից ամենաեղկելին՝ վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերը»։ Նա նաև կարծում է, որ Հայաստանը նախագահ չունի։ Ի՞նչ հիմք ունի այս զայրույթը։

– Իրենք այլ ակնկալիքներ ունեին, զայրույթի հիմքում դա է։ Բայց ես կարծում եմ, որ իրականում հակառակը՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարող էր մի կողմ քաշվել, որովհետև խորհրդարանում, կարծես թե, այդպիսի հնարավորություն տրվել էր, որ նա ընդհանրապես չստորագրի։ Նա կարող էր չստորագրել, և այդ դեպքում ինքը կլիներ դասալիք։ Նա ստանձնեց պատասխանատվություն, թեև կարող էր դա չանել, և դա իրեն պատիվ է բերում։

– «Բարգավաճ Հայաստան»-ը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի վիճարկվեին այս փոփոխությունները Սահմանադրական դատարանում։ «Լուսավոր Հայաստան»-ն ասաց, որ իրենք վիճարկման կգնան, սակայն այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կկայացնի ՍԴ-ն, որպեսզի երկու հակամարտ կողմերի արանքում չհայտնվեն՝ իրենց ձևակերպմամբ։ Ձեր կարծիքով՝ ԼՀԿ-ի ընտրած այս ճանապարհն ի՞նչ խնդիր է լուծում, էլի իրենց հարազատ՝ երրորդ ճանապարհով գնալու մարտավարությո՞ւնն է։

– Ես կարծում եմ, որ ԼՀԿ-ն շատ պրագմատիկ որոշում է կայացրել։ Իրենք ուղղակի քննարկել են իրենց ներսում, տեսել են, որ այս պահին ուժերի հարաբերակցությունն իշխանությունների կողմն է, այսինքն՝ եթե անգամ իրենք միանան այդ ստորագրահավաքին, դա որևէ էական ազդեցություն չի ունենալու, այս փուլում այդ առճակատման մեջ կհաղթեն իշխանությունները, և այդպիսի որոշում են կայացրել։ Ես վստահ եմ՝ եթե ԼՀԿ-ն համոզված լիներ, որ ընդդիմությունը կհաղթի, կկանգներ ընդդիմության կողմը։ Ես սա չեմ ասում որպես ինչ-որ վատ բան ԼՀԿ-ի մասին։ Քաղաքական ուժերը, որպես կանոն, հենց այդպես էլ վարվում են։ Ուզում եմ ասել, որ ԼՀԿ-ն, իրենց տեսանկյունից, շատ պրագմատիկ որոշում կայացրեց, փորձեց սպասել, որպեսզի հայտնվի բարիկադի ճիշտ կողմում։

– Միքայել Մինասյանը խստագույն բառապաշար օգտագործեց անձամբ Էդմոն Մարուքյանի հասցեին, նույնիսկ ասաց, որ խամաճիկ է, ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ․․․ չներկայացնեմ այդ ամբողջ բառամթերքը։ Ձեր կարծիքով՝ Միքայել Մինասյանի այս քննադատությունն իսկապե՞ս անկեղծ է այն ուժի նկատմամբ, որը հենց իր հետ է ասոցացվել։

– Ես չգիտեմ՝ այդ ասոցացվելը հիմքեր ունի, թե չունի։ Հասկանում եք՝ այս երկխոսության մեջ ինչն է տարօրինակ․ հիմա բոլորն ասում են՝ ցտեսությո՛ւն, «Լուսավոր Հայաստան», բարով գնաս, քաղաքական հանգուցյալ դարձար, դավաճանեցիր․․․ ընդդիմադիր ուժերն այնպիսի բառապաշար են օգտագործում, կարծես «Լուսավոր Հայաստանը» միշտ իրենցից մեկն է եղել և այս պահին դավաճանել է իրենց։ Միայն Միքայել Մինասյանի գնահատականից չէ, նաև տարբեր քաղաքագետներ այնպես են հարցը ներկայացնում, որ ասում ես՝ կարո՞ղ է՝ «Լուսավոր Հայաստանը» միշտ թաքուն իրենց կողմն է եղել, այս պահին դավաճանել է։ Տպավորությունն այդպիսին է։ Բայց, էլի եմ ասում, եթե ԼՀԿ-ն միանար այդ ստորագրահավաքին, ճիշտ այդպիսի ծանր, գուցե՝ ավելի խիստ բառապաշարով քննադատությունների էր արժանանալու մյուս կողմից։ Հիմա ԼՀԿ-ն փորձեց իրեն ապահովագրել, ժամանակ ձգել, տեսնենք՝ ինչ կստացվի։ Այսինքն՝ փորձեց պահպանել դեմքը։ Կարծում եմ՝ չստացվեց, բայց դա իրենց իմանալիքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան