Ինչո՞ւ  Հայաստանում օտարերկրյա ներդրումները չեն աճում

Լուրեր

13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Անկախությունից ի վեր՝ Հայաստանի տնտեսությունում ամենաշատ ներդրումներն արվել են  2008 թվականին՝ 1 միլիարդ 257 մլն ԱՄՆ դոլար: Այս փաստն ունի տարբեր բացատրություններ. առկա չէին ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները, տնտեսությունը գտնվում էր  զարգացման ակտիվ փուլում,  տնտեսական աճի տեմպերը դրան նախորդող տարիներին գերազանցում էին 10%-անոց մակարդակը:

 

Օտարերկրյա ներդրումների հոսքերը 1988-2013թթ. մլն ԱՄՆ դոլար

Ընդամենը ներդրումներ

1988-1997թթ. 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
135 247 147 190 122 217 229 305 431 601 845 1257 935 702 816 751 597

 

Սկսած 2001թ.-ից մինչև 2008թ.-ը ՀՀ-ում ներդրումները աճել են 8 տարի շարունակ և տասնապատկվել՝ 122 մլն դոլարից հասելով մինչև 1 միլիարդ 257 մլն ԱՄՆ դոլարի:

2008թ.-ի ներդրումների ցուցանիշը շուրջ  9 անգամ ավելի է ամբողջ 1988-1997թթ. ընթացքում կատարված ներդրումներից, որոնք կազմում են ընդամենը 135 մլն ԱՄՆ դոլար:

 

Օտարերկրյա ներդրումների հոսքերը 1988-2013թթ. մլն ԱՄՆ դոլար

Սա նշանակում է, որ ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը, հատկապես, մինչև 2000-ականները, եղել է բավականին ցածր` պայմանավորված անցումային տնտեսությամբ, պատերազմական իրավիճակով, քաղաքական շրջադարձային գործընթացներով և այլն: Սակայն այդ միտումները կոտրվել են 2000-ականների առաջին տասնամյակում, որից հետո կրկին ի հայտ են եկել՝ արդեն ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներով պայմանավորված:

 

2009-2013թթ. ընթացքում ներդրումների ծավալների անկումը շարունակվեց,  2013թ.-ին դրանք կազմեցին մոտ 600 մլն դոլար, կամ 2 անգամ ավելի քիչ,  քան 2008թ.-ին, այսինքն` 5 տարվա մեջ Հայաստանի ներդրումային գրավչությունը ընկավ երկու անգամ:

 

Եթե այս ամենին գումարենք նաև  երկրի պետական պարտքի՝ սրընթաց աճող ցուցանիշը, ապա պետք է նշենք, որ 2016թ.-ի վերջին կար մոտ 6.0 մլրդ դոլարի պարտք, իսկ 2017 թ. առաջին 9 ամիսներին այն արդեն հասել էր 6.3 միլիարդի: Այսինքն` Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին  պարտքն ավելացել է 4.1 մլրդ դոլարով և արվել են 4.6 մլրդ դոլարի ներդրումներ:

 

Ս. Սարգսյանի կողմից 9 տարիների ընթացքում տնտեսությանը «ներդրումներ՝ հանած պարտք» հարաբերակցության տեսանկյունից, տրվել է ընդամենը +500 մլն դոլարի օգուտ: Իսկ եթե նկատի առնենք  2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի ուղերձով կատարվող կանխատեսումները,  գույներն ավելի կխտանան:

 

Այս վերլուծության հարցերից մեկն էլ կապված է փոխարժեքի հետ, քանի որ տարբեր տարիների, հատկապես, 2007-2008թթ. ընթացքում 1 դոլարի փոխարժեքը հասել էր գրեթե 300 դրամի և շատ հետաքրքիր է, որ ամենաշատ ներդրումները համընկնում են ամենացածր փոխարժեքի հետ: Ցածր փոխարժեքի պարագայում Հայաստանում դրամով աշխատավարձ ստացողներն իրենց ավելի հարուստ են զգում, կարող են ձեռք բերել արտարժույթ, դրսից ներմուծել սարքավորումներ և դրանցով կազմակերպել իրենց բիզնեսը, իսկ թանկ դոլարն ավելի շատ նպաստում է արտերկրից եկող ներդրողների ակտիվությանը, որոնք ինչպես երևում է այնքան էլ մեծ ակտիվություն չեն ցուցաբերում:

Գրաֆիկորեն դա ունի հետևյալ տեսքը:

Ներդրումների և փոխարժեքի փոխկապվածությունը 1999-2016թթ.

Այսինքն` ինչքան ցածր է ՀՀ-ում դոլարի փոխարժեքն,  այնքան շատ են ներդրումները, և եթե ներդրումներ ենք ուզում, ապա պետք է ունենանք ցածր փոխարժեք: Գուցե դա տնտեսագիտորեն հիմնավոր չէ, քանի որ 1 դոլարը, օրինակ` 600 դրամի պարագայում ավելի գնողունակ է, իսկ օտարերկրացին ցածր փոխարժեքի պարագայում ավելի շատ դոլար պետք է բերի Հայաստան ներդրում անելու համար, սակայն արձանագրված  թվերը հակառակն են փաստում:

 

Մյուս կողմից` ցածր փոխարժեքը նաև կարող է ստիպել, որ աշխատի մեկ այլ սխեմա, այն է` դրամը վերածվում է դոլարի, անօրինական ճանապարհով դուրս է բերվում Հայաստանից և վերադառնում է Հայաստան, որպես օտարերկրյա ներդրում:

 

2013թ.-ից սկսած ՀՀ ԱՎԾ կողմից օտարերկրյա ներումների հաշվարկման մեթոդաբանությունը ենթարկվել է փոփոխության, որի արդյունքում մինչև 2013թ.-ը կատարված ներդրումների հետ համադրելի տվյալները մենք չունենք: 2014թ.-ից սկսել են հաշվարկել օտարերկրյա և ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, այսինքն` ՀՀ-ում նախկինում ներդրումներ արած տարբեր կազմակերպությունների կողմից ստացված շահույթը դուրս է բերվում Հայաստանից, ՀՀ-ում ներդրումներ արած կազմակերպություններից որոշները սնանկանում են, ՀՀ կազմակերպությունների կողմից արտերկրում արվում են ներդրումներ և այլն, և դրա արդյունքում ձևավորվում է զուտ ներդրումների ցուցանիշը:

 

Սակայն հետաքրքիրն այն է, որ այս մեթոդաբանական փոփոխությունը ևս չնպաստեց, որպեսզի ՀՀ-ում ներդրումների աճ գրանցվի:

 

Այսպես, 2014թ.-ին զուտ ներդրումները կազմեցին ընդամենը 347 մլն ԱՄՆ դոլար, իսկ ևս 2 տարի անց դրանք կրկին կրկնակի իջան` հասնելով 168 մլն ԱՄՆ դոլարի:

 

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը 2014-2016թթ.

ընդամենը ներդրումներ
մլրդ. դրամ մլն. ԱՄՆ դոլար
2014 2015 2016 2014 2015 2016
167 118 81 347 245 168

 

 

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը 2014-2016թթ. մլն ԱՄՆ դոլար

Եթե 2008թ.-ին պետական բյուջեի ուղերձում նպատակ էր դրված, որ ներդրումները պետք է հասցվեին ՀՆԱ-ի գրեթե 40%-ին, ապա այդ ցուցանիշը վերջին տարիներին այնքան անկում է ապրել, որ հազիվ է հասնում ՀՆԱ-ի 18-19%-ին, այսինքն` այստեղ ևս տնտեսության վերականգնման լուրջ հիմնախնդիրներ են առկա:

 

Հայաստանում անհատական մակարդակում կազմակերպությունների հետ ներդրումային գրավչության բարձրացման քաղաքականություն չի տարվում, ներդրումներ արած և սնանկացած կազմակերպությունների հիմնախնդիրների բացահայտման և դրանց լուծման քաղաքականությունը շատ դեպքերում անտեսվում է: Հայաստան ամենաշատ ներդրումներ բերած երկրների հետ հետևողական, մշակված քաղաքականություն չի իրականացվում, ոլորտային ներդրումների, դրանք ավելացված արժեք ստեղծող ոլորտների վերածելու հիմնախնդիրները ևս լուծում չեն ստանում: Եվ դա ձևավորում է ոչ այլ ինչ, քան ներդրումների «սև ցուցակում» հայտնվող երկրի պատմություն:  Ցանկացած ձախողված կամ իր ներդրումները Հայաստանում կորցրած պետություն ստեղծում է նախադեպ իր համար,  դա դեռ բավական չէ, երկրում  կառավարման ձև ենք փոխում, դեռ չընդունված և լիարժեք ուժի մեջ չմտած Հարկային օրենսգրքի մեջ «շաբաթը մեկ» փոփոխություններ անելու արատավոր պրակտիկա ենք որդեգրել, համայնքների և բանկերի խոշորացման և վերադասավորումների փոփոխություններ ենք իրականացում և այլն: Այս ամենին էլ գումարած՝ 2016թ.-ի ապրիլյան պատերազմն ու  ՊՊԾ գնդի գրավումը:

 Ինչպես ենք այս ամենից ելնելով՝ աշխարհին համոզելու, որ Հայաստանում արժե ներդրումներ անել, այն պարագայում, որ տնտեսության մեջ զբաղվածները մեկ տարում կրճատվում են մոտ 26 հազարով` կազմելով` 976 հազար զբաղված, ունենք չդադարող արտագաղթ և բնակչության թվի կրճատման լուրջ միտումներ և այլն: Այս գործոններից անգամ մեկ- երկուսը լուրջ ներդրողի համար բավական են ներդրումներ չանելու համար, իսկ մենք հպարտանում ենք Doing Business-ի բարձր վարկանիշ ունենալով: Այն էլ` պարզվեց, որ առաջընթացի փոխարեն այստեղ ևս հետընթաց ենք արձանագրել՝  հայտնվելով 47-րդ հորիզոնականում: Մինչդեռ  պլանավորել էինք ՀՀ կառավարության ծրագրով ևս 5 կետանոց առաջընթաց: Կարելի է գտնել մի շարք բացատրություններ, կապել այլ երկրների բարեփոխումների ընթացքի արագության հետ, համոզել որ մյուս տարի արդյունքները կերևան և այլն, սակայն մի բան պարզ է. եթե անգամ այս ինդեքսի չափանիշներից ելնելով որոշում կայացնելու լինեն ներդրողները, ապա 46 այլընտրանքներից հետո նոր կմտածեն Հայաստանի մասին:

 

Թ. Միքայելյան