Բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
16.06.2020 | 11:05Ոստիկաններն ԱԺ-ի մոտից բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին։ Իրավապահները նախ գետնին պառկեցրեցին Ամոյանին, իսկ իրավապահներից մեկն ասաց՝ նա չի ենթարկվել ոստիկանական օրինական պահանջին և դիմադրություն է ցուցաբերել։
Խորհրդարանի շենքի մոտ, հիշեցնենք, հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները։ Նրանցից մի քանիսին նույնպես բերման են ենթարկել։ Ժամը 10։30-ի դրությամբ՝ բերման է ենթարկվել 48 անձ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։