Նաիրա Զոհրաբյանին զանգահարած քննիչը չի մեկնաբանում, թե պատգամավորի հետ ինչ է խոսել

Լուրեր

13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ հայտարարեց, որ վաղ առավոտյան իրեն ՔԿ-ից քննիչ է զանգահարել, ասել, որ իր աշխատասենյակը խուզարկելու որոշում ունեն և եթե դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն այն ջարդել։

Ավելի ուշ՝ պատգամավորը հայտնեց, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե իր՝ ԱԺ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակում։

Նաիրա Զորաբյանը նաև հրապարակեց այն քննիչի հեռախոսահամարը, ով իրեն զանգահարել է։

Factor.am-ը կապ հաստատեց քննիչի հետ՝ պարզելու, թե արդյոք իրականում նման հեռախոսազանգ է եղել, արդյոք իրենք Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը խուզարկելու որոշում են ունեցել և ասել, որ դուռը կջարդեն, եթե նա ԱԺ չգնա։ Քննիչը, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հորդորելով կապ հաստատել ՔԿ մամուլի բաժնի հետ և այնտեղից ճշտել տեղեկությունը։

Մեր հարցին, թե արդյոք առկա է Նաիրա Զոհրաբյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, քննիչը պատասխանեց՝ ոչ։

Նաիրա Զոհրաբյանի հայտարարության առնչությամբ մեկնաբանություն համար կապ հաստատեցինք ՔԿ խոսնակ Ռիմա Եգանյանի հետ։ Նա մեզ փոխանցեց․ «Քրեական գործը, որի շրջանակներում կատարվում են քննչական գործողությունները, գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում: Հետևաբար, ցանկացած տեղեկատվություն կարող եք ստանալ վարույթն իրականացնող մարմնից։ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկված են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները»։

Նելլի Մելքոնյան