Նյու Յորքը վերաբացվեց. առաջին փուլ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մոտ երեք ամիս փակ մնալուց հետո, երկուշաբթի օրը Նյու Յորքը մտավ իր վերաբացման ծրագրի առաջին փուլը՝ վերացնելով COVID-19- ի հետ կապված բազմաթիվ հիմնական սահմանափակումներ. գրում է VOA-ն:

Ըստ Նյու Յորքի նահանգային իշխանությունների, ծրագիրը թույլ է տալիս վերաբացել մանր առևտրի կետերը և կրպակները՝ միաժամանակ թույլ տալով վերսկսել շինարարությունը, արտադրությունը և մեծածախ առևտուրը:

Առաջին փուլի ընթացքում վերաբացվել են ավելի քան 30,000 շինհրապարակներ: Այս շաբաթ ակնկալվում է, որ մինչև 400,000 նյույորքցի կվերադառնա աշխատանքի, որոնցից շատերը շինարարության ոլորտում:

Նյու Յորքի Մետրոպոլիտենի տրանսպորտային գործակալության (MTA) պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքի մետրոյի ծառայությունը կաշխատի 95 տոկոսով՝ նախահամաճարակային մակարդակի հետ համեմատած:

Նյու Յորքի մանր տնտեսվարողները հատկապես մեծ վնասներ են կրել COVID-19 համավարակի ժամանակ, որի արդյունքում փոքր բիզնեսը հիմնականում փակված էր: Մանրածախ առևտրով զբաղվողներն այժմ կարող են առաջարկել իրենց ծառայությունները, սակայն փոքր բիզնեսի հիմնական խնդիրն է սահմանափակ ներկայությունն առցանց դաշտում, ինչը նրանց դարձնում է դժվար հասանելի հաճախորդների համար:

Հիշեցնենք, որ Նյու Յորքը վերջին 100 օրվա ընթացքում հայտնվել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնում, որի արդյունքում քաղաքում մահացել է ավելի քան 20 հազար մարդ: Այսօր արդեն թեստավորումը տալիս է ընդամենը 2 տոկոս դրական պատասխան: Ըստ վերաբացման պահանջի ՝ թեստերի դրական ցուցանիշը կարող է կազմել 15 տոկոս, որի դեպքում հնարավոր է սկսել վերաբացումը:

Քաղաքում բժշկական դիմակների ու ախտահանիչ միջոցների կիրառումը շարունակում է դիտարկվել սովորական երևույթ: Տեղի իշխանությունները շարունակում են խրախուսել նյույորքցիներին կրել դրանք, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորությունը: