ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին

Լուրեր

04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում Հայաստանում իր վաղեմի գործընկեր՝ Ինեկոբանկին, որպեսզի այն աջակցություն ցուցաբերի մասնավոր ընկերություններին, որոնք, հնարավոր է, տուժել են կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական ազդեցությունից:

«Ինեկոբանկը լավ հնարավորություններ ունի փոխանցելու ՎԶԵԲ-ի միջոցները այն ընկերություններին, որոնք անցնում են այս աննախադեպ անկայուն շրջանըԲիզնեսներին ֆինանսական աջակցություն և անխափան վարկավորում տրամադրելը առանցքային է տնտեսությունը պահպանելու համար», ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Շուրջ 25 տարի է, ինչ Ինեկոբանկը ֆինանսավորում է Հայաստանի բոլոր ոլորտների բիզնեսները: Համաճարակի պայմաններում բանկը կանգնած է իր՝ ՓՄՁ հաճախորդների կողքին, և օգնում է նրանց հաղթահարել համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները՝ հարմարեցված լուծումների միջոցով: ՎԶԵԲ-ից ներգրավված միջոցները կօգտագործվեն ՓՄՁ ոլորտին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

«Արտակարգ իրավիճակի պայմաններում մենք կկարողանանք շարունակել աջակցության հատուկ ծրագրեր առաջարկել մեր տնտեսության հիմնական բիզնեսներին` առկա դժվարություններին դիմակայելու և ավելի պայծառ ապագա կերտելու նպատակով, և դա մեկ անգամ ևս հնարավոր դարձավ ՎԶԵԲ-ի՝ երկար տարիների մեր առանցքային գործընկերներոջ հետ համագործակցության շնորհիվ», ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

Covid-19 ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը շարունակում է հանդիսանալ Հայաստանում առանցքային միջազգային գործընկեր, և այս նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարին օգնելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների մի մաս է կազմում:

 ՎԶԵԲ-ը հանձնառու է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության Ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն: