Հարգելի՛ քաղաքացի, կրիր այդ հիմար դիմակը, քո իսկ առողջության համար․ ՔՈ գործադիր մարմնի անդամը պատմել է՝ ինչպես է բուժվում կորոնավիրուսից

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով և բուժվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նա պատմել է՝ ինչպես է բուժվում, իսկ քաղաքացիներին հորդորել՝ դիմակ կրել։

«Այսօր արդեն չորրորդ օրն է, ինչ պառկած եմ Նորքի ինֆեկցիոնում, ու անհամեմատ լավ եմ զգում ինձ, չեմ ջերմում, քիչ եմ հազում, խոսել դեռ շատ չեմ կարող՝ հազը թույլ չի տալիս, իսկ մինչ այդ տանը 7 օր տառապում էի, պոլիկլինիկան անարդյունավետ, թանկարժեք դեղեր էր նշանակել ու աջակողմյան վերին հատվածի թեթև արտահայտված թոքաբորբը վերածվել էր երկկողմանի ծանր թոքաբորբի։

Շնորհիվ Նորքի բժիշկների բարձր մասնագիտական որակների և անսահման հոգատարության՝ մեծ առաջընթաց եմ գրանցել և գիշերները կարողանում եմ արդեն քնել։

Հիմա խնդրանքս և հորդորս. հարգելի՛ քաղաքացի, կրիր այդ հիմար դիմակը, հեշտ չի, դժվար ա, բայց կրիր այն, անգամ եթե թքած ունես դիմացինիդ առողջության վրա, քո իսկ առողջության համար կրիր այն, որովհետև եթե վարակվես, ու բախտդ բերեց քեզ տեղափոխեցին հիվանդանոց, դու կտեսնես, թե ինչ անմարդկային փորձությունների միջով են անցնում հիվանդները, բժիշկներն ու բուժքույրերը քրտնաշաղախ վազում են պալատից պալատ և օգնություն դեռ չցուցաբերածъ մյուս պալատից արդեն աղեկտուր օգնության կանչեր են սկսում։ Իսկ եթե բախտդ չբերեց ու մնացիր տանը, ուրեմն անմարդկային տանջանքների միջով տանն ես անցնելու և դա քո կյանքի ամենավատ հիշողությունն ա դառնալու։

Հա, մի բան էլ, եթե կարող եք, թողեք ծխելը, այն շատ թանկ արժեցավ իմ վրա. որ իմանաքъ ինչ տհաճ պռոցեդուրաներ եմ անցնում դրա պատճառով, չեք ծխի հաստատ։

Խնդրում եմ մի գրեք, չեմ հասցնում պատասխանել բոլորին և մի զանգեք, չեմ կարողանում խոսել մի քանի բառից ավել, բայց դիմակը կրեք, պետք ա հաղթահարել այս հիմար վիճակը»,- գրել է Հայկ Սահակյանը։